Հայրուննիսա Գյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրուննիսա Գյուլ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1965(1965-08-18) (58 տարեկան)
ԾննդավայրԲեշիքթաշ, Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԱբդուլա Գյուլ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի առաջին տիկին
 Hayrünnisa Gül Վիքիպահեստում

Հայրուննիսա Գյուլ (թուրքերեն՝ Hayrünnisa Gül, օրիորդական ազգանուն՝ Օզյուրտ (թուրքերեն՝ Özyurt), օգոստոսի 18, 1965(1965-08-18), Բեշիքթաշ, Ստամբուլ, Թուրքիա), Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլա Գյուլի կինը և զարմուհին։ Եղել է Թուրքիայի առաջին տիկինը 2007- 2014 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրուննիսա Գյուլը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 18-ին Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում[1]։ 1980 թվականի օգոստոսի 20-ին 15 տարեկանում ամուսնացել է իր բարեկամ Աբդուլա Գյուլի հետ։ Գյուլ ամուսինները ունեն երկու որդի՝ Ահմեդ Մյունիրը և Մեհմեդ Էմրեն և մեկ դուստր՝ Քյուբրային[2]։

Լինելով Թուրքիայի առաջին տիկին՝ ձեռնամուխ է եղել սոցիալական մի շարք ծրագրերի, որոնք ուղղված են եղել կրթական, առողջապահական և կանանց խնդիրների լուծմանը[3]։

Հայրուննիսա Գյուլը, չնայած այն հանգամանքին, որ գլխաշոր է կրում, մշտապես դեմ է արտահայտվել իսլամադավան երկրներում գլխաշորի պարտադիր կրմանը[4]։

2010 թվականի հոկտեմբերի 7-ին տիկին Գյուլը եղել է առաջին տիկինը, ով ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում։ Նա ելույթ է ունեցել սահմանափակ կարողություններով երեխաների և կանանց հիմնախնդիրների մասին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. nic.tr: alan adı duraklatılmış(չաշխատող հղում)
  2. «Hayrünnisa Gül: The next first lady». Today's Zaman. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.
  3. «Presidency Of The Republic Of Turkey». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  4. «TURKEY - Turkish president backs first lady on headscarf comments». Hurriyetdailynews.com. 2010 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  5. «Status — Conseil de l'Europe». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.