Հայոց ցեղասպանության հուշարձան (Հալլե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Հալե)
Հայոց ցեղասպանության հուշարձան Հալեում, Գերմանիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Գերմանիա
ԲնակավայրՀալլե
Շինության ձևԽաչքար
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Khatchkar (Halle) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Գերմանիայի Հալե քաղաքի դատարանի շենքի առջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։ ՏԵղադրվել է 2015 թվականի մայիսի 10-ին։

Հալեի քաղաքային խորհուրդը 2012 թվականին որոշել էր խաչքարը տեղադրել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[1]։

Խաչքարի բացման արարողության ժամանակ Գերմանիայում հայ առաքելական եկեղեցու թեմի արքեպիսկոպոս Գարեգին Բեքջյանը և Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի քրիստոնյա եկեղեցիների խորհրդի ղեկավար Յուրգեն Դիթրիխը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ աղոթք են կարդացել։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Հալեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը, Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Սաքսոնիա Անհալթ հայ համայնքի առաջնորդ Հարություն Մանուկյանը[2]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի վրա մակագրված է.

ԽԱՉՔԱՐՍ ԿԱՆԳՆԵՑԱԻ Ի ՈԳԵԿՈՉՈՒՄՆ

ՅԻՇԱՏԱԿԻ ԲԻԻՐԱՎՈՐ ՆԱՀԱՏԱԿԱՑՆ ՄԵՐՈՑ
ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ ՅԸՆԹԱՑՍ ՄԵԾԻ ԵՂԵՌՆԻ
ՅՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆՆ ՅԱՐԵՎՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՂՕԹՔ ԵԻ ՕՐՀՆՈՒԹԻԻՆ ՀԱՅ ՄԱՐՏԻՐՈՍԱՑ
ԵՎ
ՓՐԿԵԱԼ ՀԱՅՈՑ ԶՈՐԱՎԻԳ ԳԵՐՄԱՆ ԲԱՐԵԿԱՄԱՑ
ՍԱՔՍՈՆԻԱ ԱՆՀԱՏԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ ԵՎ ՀԱԼԼԵԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարը նշանավորվեց զանգվածային սպանություններով, էթնիկ զտումներով և ցեղասպանություններով, որոնք կյանքի կոչվեցին ամենաանմարդկային և բարբարոս ձևերով։ Մարդկության դեմ գործած այդ հանցագործության մասին հիշողությունը դրդում է մեզ մարդասիրության, խաղաղության և հաշտեցման կոչ անել։ Դա այսօր առավել քան արդիական է, քանի որ աշխարհում շարունակվում են կրոնական, քաղաքական և ազգայնական հակամարտությունները։ Այս խաչքարը խաղաղության, հաշտեցման և մարդասիրության կոչ է։
- Հալեի քաղաքապետ Բերնդ Վիգանդ
Այս խաչքարը պետք է միշտ հիշեցնի անմեղ զոհերի մասին։ Մենք պետք է ասենք, ինչ է եղել իրականում և որն է ճշմարտությունը։ Սա Հայաստանի և Սաքսոնիա Անհալթի միջև բարեկամության խորհրդանիշ է։ Մենք շահագրգռված ենք երկու ժողովուրդների և մշակույթների համագործակցության ու փոխըմբռնման գործում։
- Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գերմանիայի Հալե քաղաքում Ցեղասպանության հիշատակին խաչքար է տեղադրվել
  2. «Kreuzstein am Hansering erinnert an den Völkermord an den Armeniern». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]