Հայկ Շահբազյան
Ծնվել է | հունվարի 21, 1896[1] |
---|---|
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1982[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կիևի բժշկական համալսարան (1925)[1] |
Մասնագիտություն | հիգիենիստ |
Կոչում | թղթակից անդամ[1] |
Աշխատավայր | Կիևի բժշկական համալսարան[1] և Q56357854?[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ |
Հայկ Խաչատուրի Շահբազյան (հունվարի 21, 1896[1], Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 10, 1982[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային հիգիենիստ։ ԽՍՀՄ ԲԳԱ թղթակցի անդամ (1957), Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1925 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը[2]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1939-1941 թվականներին և 1947-1952 թվականներին եղել է Կիևի աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, 1952-1971 թվականներին՝ Կիևի բժշկական ինստիտուտի աշխատանքի հիգիենայի ամբիոնի վարիչ, 1971-1979 թվականներին՝ գիտական խորհրդատու։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
200 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ 8 մենագրության։ Աշխատանքները վերաբերում են արտադրական միկրոկլիմայի և արտաքին միջավայրի տարբեր ազդակների հիգիենային նորմավորման սկզբունքներին, ինչպես նաև միկրոկլիմայական անբարենպաստ պայմաններում (հատկապես տաք արտադրամասերում) օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակի և արդյունաբերության տարբեր ճյուղերում ու գյուղատնտեսության մեջ աշխատանքի պայմանների, գյուղատնտեսության թունաբանության, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, տրավմատիզմի հիգիենային հարցերի ուսումնասիրություններին։ Հեղինակ է նաև աշխատանքի հիգիենայի դասագրքերի։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկ Շահբազյանը Հիգիենիստների համամիութենական և ուկրաինական ընկերությունների, Ուկրաինայի ԽՍՀ առողջապահության նախարարության գիտական խորհրդի նախագահության անդամ էր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гигиеническое нормирование микроклимата производственных помещений, 1952
- Гигиена умственного труда, 1961
- Учебник гигиены, 1983
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 419.
- ↑ 2,0 2,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 50. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 419)։ |