Հայկ Մհրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Մհրյան
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
29.01.2020 - 05.08.2020
ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ
15.01.2020 - 29.01.2020
Դրոշ
Դրոշ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիրի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ
Դրոշ
Դրոշ
25.12.2019 - 14.01.2020
Դրոշ
Դրոշ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
29.10.2018 - 25.12.2019
 
Կրթություն՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիր
Մասնագիտություն՝ պետական գործիչ և ոստիկան
Ծննդյան օր հոկտեմբերի 1, 1973(1973-10-01) (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ

ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ

Հայկ Աշոտի Մհրյան (հոկտեմբերի 1, 1973(1973-10-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, 2020 թվականի դեկտեմբերից` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Մհրյանը ծնվել է Երևանում, 1993-1997 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, որից հետո նույն դպրոցում աշխատել է որպես ծառայության բաժնի վաշտի հրամանատար։ 1997-2000 թվականին եղել ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցի ծառայության բաժնի վաշտի հրամանատար, 2000-2003 թվականներին՝ ներքին գործերի նախարարության ակադեմիայի անձնակազմի գծով ծառայության բաժնի կուրսի պետի տեղակալ։ Նույն ակադեմիայի ծառայության բաժնի կուրսի պետի պաշտոնը ղեկավարել է 2003-2005 թվականներին, որից հետո՝ մինչև 2011 թվականը եղել է ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետի տեղակալը, իսկ 2011-2013 թվականը՝ նույն ակադեմիայի պետի տեղակալը։

2013-2015 թվականներին գտնվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, որից հետո ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։

Մհրյանը 2015-2016 թվականներին եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվի գործակալության իրավաբան, անձնակազմի կառավարման բաժնի պետ, 2018-2019 թվականներին՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար[2]։

Կարճ ժամանակով եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիրի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին[3]։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 5-ի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամունացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Փոխոստիկանապետ է նշանակվել Նոր Նորքի նախկին թաղապետը
  3. Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Նախորդող
Արմեն Ուլիխանյան
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյան
29.10.2018-25.12.2019
Հաջորդող
Էդմոն Ղազարյան (պաշտոնակատար)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]