Հայկական երազանք կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական երազանք կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդԱրմեն Մկրտչյան
ՀիմնադիրԱրմեն Մկրտչյան
Հիմնադրված2018 թվական

Հայկական երազանք կուսակցություն, քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Այն հիմնադրվել է 2018 թվականին և ներկայումս ղեկավարում է Արմեն Մկրտչյանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 24-ին, նախագահ է առաջադրվել Արմեն Մկրտչյանը։ Թեև կուսակցությունն անմիջականորեն չի մասնակցել 2018 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, կուսակցության մի քանի անդամներ առաջադրվել են «Մենք» դաշինքի ընտրական ցուցակով։ Ընտրությունների արդյունքում «Մենք» դաշինքը հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 2,0%-ը՝ չկարողանալով որևէ մանդատ ստանալ Ազգային ժողովում[2]։

«Հայկական երազանք» կուսակցությունը ընտրություններից հետո շնորհավորել է ընտրություններում հաղթած «Իմ քայլը» դաշինքին և Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Կուսակցությունն այնուհետև հայտարարել է, որ ընտրություններն անցել են ազատ և արդար, և որ քաղաքացիները վերջնականապես մերժեցին նախկին իշխող «Հանրապետական» կուսակցությանը[3]։

Կուսակցությունը որևէ ներկայացուցչություն չունի Ազգային ժողովում և ներկայումս գործում է որպես արտախորհրդարանական ուժ[4]։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ՝ «թավշյա հեղափոխությունը Հայաստանի քաղաքացիների ուսերից հանեց քրեաօլիգարխիկ համակարգի ծանր լուծը, և այժմ հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար պետք է ստեղծվի կառավարման նոր, իրապես ժողովրդավարական քաղաքական և տնտեսական համակարգ»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նոր կուսակցություն. «Հայկական Երազանք» | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
  2. «ՀՀ-ում ստեղծվեց ևս մեկ կուսակցություն՝ «Հայկական Երազանք», որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)». www.tert.am.(չաշխատող հղում)
  3. ««Հայկական Երազանք» կուսակցությունը դատապարտում է ընտրական օրենսգրքի տապալումը». Armtimes.com.
  4. 4,0 4,1 «Հայաստանում ստեղծվեց քաղաքական նոր կուսակցություն՝ «Հայկական Երազանք»». 1TV.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]