Հայերը Նիկոսիայում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Առաջարկվում է այս և Հայերը Կիպրոսում հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Նիկոզիայում հայերն սկսել են հասաաավել IV-V դդ.։ XII դ., երբ կիպրոսահայ համայնքը ստվարացել է, այստեղ ստեղծվել է եպիսկոպոսություն։ ХП-XV դդ. Նիկոգիայում հիշվում են «Արմենիա» թաղը, «Հայոց դռները»։ XVII-XIX դդ. համայնքն անկում է ապրել։ Վերստին աշխուժացել է XX դ. սկզբին, երբ քաղաքում հաստատվել են Մեծ եղեռնից փրկված և Կիլիկիայից փախած հայեր։ Կիպրոսի կառավարության, մասամբ էլ Եվրոպայի մի շարք եկեղեցական կազմակերպությունների օժանդակությամբ Նիկոզիայի Ակրոպոփս թաղամասի Արմենիա պողոտայի վրա 1981-ին կառուցվել է Ս. Աստվածածին հայկական եկեղեցին, «Նարեկ» ազգային վարժարանը, առաջնորդարանը, ակումբներ, Գալայճյան ծերանոց-հանգստյան տունը (կառուցվել է Արամ և Պետրոս Գալայճյան եղբայրների միջոցներով՝ ի հիշատակ իրենց ծնողների)։ Ներկայումս (2003) Նիկոգիայում բնակվում է շուրջ 1200 հայ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003։