Հայերենի բարբառագիտական ատլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայերենի բարբառագիտական ատլաս» (ուսումնասիրություններ և նյութեր), մատենաշար (հ. 1–3..., 1982–2010...):

Հրատարակում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժինը։

Առաջին հատորում (1982) քննված են տեսական հարցեր, արժևորված է Հրաչյա Աճառյանի բարբառագիտական ժառանգությունը, նկարագրված են Մոկսի, Եդեսիայի, Խարբերդի բարբառները։ Երկրորդում (1985) մեկնաբանված է հայերենի բարբառագիտական ատլասի ծրագիրը, տրված է Խոտորջուրի բարբառի լեզվաաշխարհագրական բնութագիրը, նկարագրված է Շապին-Գարահիսարի բարբառի ձևաբանությունը ևն։ Երրորդում (2010) քննված են հայերենի տարբեր բարբառների հնչյունական, բառային, քերականական մակարդակների միավորներ, կատարված են ստուգաբանական դիտարկումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։