«Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2015-16»-ը ֆուտբոլի Հայաստանի գավաթի 25-րդ խաղարկությունն է։ Այն մեկնարկել է 2015 թ. հոկտեմբերի 21-ին և կավարտվի 2016 թվականի մայիսի 4-ին։ 2016 թվականի գավաթի խաղարկությանը մասնակցում են բարձրագույն խմբի 8 թիմերը։ Վիճակահանության ժամանակ ՀՖՖ-ի մրցումների կազմակերպման բաժինը 2014/15 թվականների առաջնությունում նոյեմբերի 7-ի դրությամբ 1-4-րդ տեղերը գրաված թիմերին նախապես բաժանեց իրարից, որպեսզի նրանք միմյանց հետ չհանդիպեն 1/4 եզրափակիչում։