Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևան, Հայաստան_scale:3000 40°10′19″ հս. լ. 44°31′33″ ավ. ե. / 40.171944° հս. լ. 44.525833° աե. ե.

Հանրապետական մարզադաշտ
Vazgen Sargsyan Republican Stadium
Ամբողջական անվանում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական
մարզադաշտ (նախկինում` «Դինամո»)
Հիմնադրված 1935
Կառուցված 1933-1935, ընդլայնված՝ 1953[1][2]
վերակառուցված՝ 1999
վերանորոգված՝ 2008
Ճարտարապետ Կորյուն Հակոբյան
Սեփականատեր Երևանի քաղաքապետարան
Տարողություն 14403
Տնային թիմ Հայաստանի հավաքական
Դաշտի չափսեր 105 × 68 մ

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ, ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։

Պատմություն[խմբագրել]

Կառուցվել է 1933-1935 թվականներին, ապա ընդլայնվել է 1953 թվականին։ Մարզադաշտի որոշ կատարելագործումներ ապահովվեցին 1963-ին։ Հիմնովին վերակառուցվել ու վերանորոգվել է 1999 և 2008 թվականներին։

Անվանում[խմբագրել]

1935-1999 թվականներին հայտնի էր որպես «Դինամո» մարզադաշտ։ 1999 թվականին վերանվանվել է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ։ Հանրությանը հայտնի է պարզապես Հանրապետական մարզադաշտ անվանումով։ Համարվում է Երևանի քաղաքապետարանի սեփականությունը։ Առավելապես օգտագործվում է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Նկարներ[խմբագրել]


Ծանոթագրություններ[խմբագրել]