Համայնապատկերի ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ համայնապատկերը Եվրոպական երկրներում,      Այո, ներառյալ արվեստի գործերը      Այո, միայն շենքերը      Այո, միայն ոչ առևտրային նպատակով      Ոչ ազատ համայնապատկերին      տվյալներ չկան

Համայնապատկերի ազատություն - հնարավորություն լուսանկարել և ազատ տարածել հեղինակային իրավունքների պահպանության տակ օբյեկտներ (շինություններ, քանդակներ և այլ արվեստի գործեր), որոնք գտնվում են հասարակական վայրում։

Համայնապատկերի ազատություն տարբեր իրավասության հեղինակային իրավունքի օրենքներն են, որոնք թույլ են տալիս հասարակական վայրերում գտնվող կառույցների, քանդակների և ուրիշ արվեստի գործերի լուսանկարներ, վիդեո կամ այլ պատկերներ (օրինակ գեղանկար) ստեղծել առանց խախտելու հեղինակային իրավունքը, որ կարող է առկա լինել այդ գործերում, և հրապարակել այդ պատկերները։ [1] Համայնապատկերի ազատության օրենքները և/կամ հեղինակային իրավունքը սահմանափակող դրույթները նախատեսված են հեղինակային իրավունքը խախտողների՝ այդպիսի պատկերներ ստեղծողների և տարածողների դեմ։ Սա բացառություն է հեղինակային իրավունքի օրենքից, որտեղ հեղինակը բացառիկ իրավունք ունի սեփականացնել ածանցյալ գործերի ստեղծման և տարածման համար։

Օրենքները ողջ աշխարհում[խմբագրել]

Շատ երկրներ ունեն հեղինակային իրավունքի շրջանակները սահմանափակող դրույթներ, որպեսզի հստակ թույլատրեն հասարակական վայրերի պատկերների կամ հասարակական վայրերի լուսանկարների պատկերների օգտագործումը։ Սակայն որոշ երկրներ սկզբունքի իրենց մեկնաբանմամբ խստորեն տարբերվում են։[1]

Եվրոպա[խմբագրել]

Եվրոմիությունը, Հրահանգ 2001/29/EC իր անդամ պետությունների համար նախատեսում է հեղինակային իրավունքի մասին օրենքում ունենալ համայնապատկերի ազատության հոդված, բայց չի պարտադրում։ [2]

Գերմանիան՝ 59 հոդվածով[3] , Շվեյցարիան՝ 27[4] i, Միացյալ Թագավորությունը՝ 62 [5] և մի շարք այլ երկրներ հեղինակային իրավունքի օրենքներում ունեն Համայնապատկերի ազատություն հոդվածը։

Մյուս կողմից կան նաև այնպիսի Եվրոպական երկրներ, ինչպիսին Իտալիան, որտեղ դեռևս համայնապատկերի ազատություն բացարձակապես չկա։ Իտալիայում չնայած բազմաթիվ պաշտոնական բողոքներին և ազգային նախաձեռնությանը, որ ղեկավարում են փաստաբան Գուիդո Սկորզան և լրագրող Լուկա Սպինելին, հասարակական վայրերի լուսանկարների կրկնօրինակների հրապարակումը արգելված է համաձայն հեղինակային իրավունքի իտալական հին օրենքի։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Seiler, D.: Gebäudefotografie in der EU – Neues vom Hundertwasserhaus, in Photopresse 1/2 (2006), p. 16. URL last accessed 2007-09-20.
  2. N.N.: Panoramafreiheit. URl last accessed 2007-09-20. See also Article 5(3)(h) of 2001/29/EC.
  3. Seiler, D.: Fotografieren von und in Gebäuden, in visuell 5/2001, p. 50. See also §59 UrhG (Germany). URLs last accessed 2007-09-20.
  4. Rehbinder, M.: Schweizerisches Urheberrecht 3rd ed., p. 158, Stämpfli Verlag, Berne, 2000. ISBN 3-7272-0923-2. See also §27 URG (Switzerland). URL last accessed 2007-09-20.
  5. Lydiate, H.: Advertising and marketing art: Copyright confusion. See also section 62 of the Copyright, Designs and Patents Act 1988. URLs last accessed 2007-09-20.