Հակոբ Թոփչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Թոփչյան
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Հակոբ Թոփչյան, հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Ավետիս Նագգաշյանը գրում է, որ 1915 թվականի ապ­րի­լի 12 (24)-ին Կ. Պոլ­սում ձերբակալված բազմաթիվ հայ մտավորականների հետ գնացքով (շոգեկառքով) տեղափոխվել է դեպի Իզմիթ, ապա Էնկյուրիից դեպի Սինճան Քեոյ։

Շոգեկառքի Ա կարգի վագոնի մեջ եղել են Կոմիտասը, Հովնան և Պալաքյան վարդապետները, բժիշկ Վահ­րամ Թոր­գո­մյա­նը, Տի­րան Քե­լե­կյա­նը, դոկտոր Հակոբ Թոփչյանը և ուրիշներ։ Այնուհետև նրանց ձիակառքեր նստեցնելով տարել են Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը։ Հետագա ճակատագիրն անհայտ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Եղեռնը, Բ տպագրութիւն Պէյրութ, 1978, 171 էջ
  • Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։