Հակափայտացման իմունոգլոբուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակափայտացման իմունոգլոբուլին

Հակափայտացման իմունոգլոբուլին, հայտնի նաև փայտացման իմունոգլոբուլին (ՓԻԳ) և փայտացման հակատոքսին, փայտացման տոքսինի հանդեպ հակամարմիններ պարունակող դեղամիջոց[1]։ Այն ստանում են փայտացման կանխարգելման համար նրանք, ովքեր ունեն վարակման բարձր ռիսկ ունեցող վերք և լիարժեք չեն պատվաստվել փայտացման անատոքսինով[1]։ Այն կիրառվում է նաև փայտացման բուժման նպատակով՝ հակաբիոտիկների և միոռելաքսանտների հետ միասին[1]։ Տրվում է միջմկանային ներարկման եղանակով[1]։

Հիմնական կողմնակի ազդեցություններից են ներարկման տեղում ցավը և ջերմությունը[1]։ Ալերգիկ ռեակցիաները, այդ թվում՝ անաֆիլաքսիան, հազվադեպ են դրսևորվում[1]։ Մարդու արյան պլազմայից ստացված տարբերակի կիրառման դեպքում առկա է նաև վարակների (օրինակ՝ վիրուսային հեպատիտներ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ) տարածման ցածր վտանգ[1]։ Հղիության ընթացքում կիրառումը թույլատրելի է[2]։ Այն ստանում են մարդու կամ ձիու արյան պլազմայից[1][3]։

Ձիու պլազմայից ստացված տարբերակի կիրառումը սկսել է տարածվել 1910-ականներին, մինչդեռ մարդու պլազմայից ստացված տարբերակի կիրառումը հաճախացել է 1960-ականներին[4]։ Այն ընգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում և առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և ամենաապահով դեղամիջոցներից է[5]։ Զարգացող երկրներում ձիու պլազմայից ստացված տարբերակի 1500 ԱՄ-ի շուկայական գինը մոտավորապես 0,90–3,60 ԱՄՆ դոլլար է, մինչդեռ մարդու պլազմայից ստացված տարբերակի 250 ԱՄ-ի գինը՝ 10,00–46,86 ԱՄՆ դոլլար[6][7][8]։ Մարդու պլազմայից ստացված տարբերակը կարող է անհասանելի լինել զարգացող երկրներում[3]։ Միացյալ Նահանգներում բուժման կուրսի արժեքը մոտավորապես 100–200 դոլլար է[9]։ Ձիու պլազմայից ստացված տարբերակը սովորաբար չի կիրառվում զարգացած երկրներում՝ շիճուկային հիվանդության առաջացման վտանգի պատճառով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Tetanus Immune Globulin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  2. «Tetanus immune globulin Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 International Encyclopedia of Public Health (անգլերեն) (2 ed.). Academic Press. 2016. էջ 161. ISBN 9780128037089. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. Plotkin, Stanley A.; Orenstein, Walter A.; Offit, Paul A. (2012). Vaccines (անգլերեն). Elsevier Health Sciences. էջեր 103, 757. ISBN 1455700908. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Tetanus Antitoxin». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Immunoglobulin Prices 2013 - PAHO/WHO». PAHO. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  8. «Immunoglobulin, Anti-Tetanus». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 320. ISBN 9781284057560.
  10. Fauci, Anthony S.; Braunwald, Eugene; Kasper, Dennis L.; Hauser, Stephen; Longo, Dan; Jameson, J. Larry; Loscalzo, Joseph (2008). Harrison's Principles of Internal Medicine, 17th Edition (անգլերեն). McGraw Hill Professional. էջ 773. ISBN 9780071641142. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին.