ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՊՃՀՔոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը կազմավորվել է 1979 թ.-ին որպես հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ՝ տեխնիկական կիբեռնետիկայի և ռադիոտեխնիկայի ֆակուլտետների բազայի վրա։ Ֆակուլտետն ունի 5 ամբիոն՝ հաշվողական տեխնիկայի, էլեկտրոնային հաշվողական միջոցների ավտոմատացված նախագծման, ալգորիթմական լեզուների և ծրագրավորման, տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման, ավտոմատացված կառավարման համակարգերի, որտեղ դասավանդում են 6 պրոֆեսոր, 36 դոցենտ, 57 ասիստենտ և դասախոս։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի առաջին դեկանն էր Կոնստանտին Աբրահամյանը (1979-90), Ռուբեն Աղգաշյանը (1990-2004)։ 2004 թ.-ից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Սամվել Սողոմոնյանը։ Ֆակուլտետի 99 դասախոսներից 46-ը (47%) ունեն գիտական աստիճաններ։ 4 կրթական ծրագրերի 4 մասնագիտությունների գծով սովորում են 1023 ուսանող, 189 մագիստրանտ, 12 ասպիրանտ։ Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ հաշվողական համակարգերի և ցանցերի նախագծում ու ներդրում ըստ կիրառության բնագավառների, կիսահաղորդչային սարքերի հետազոտություն և նախագծում, էլեկտրոնային հաշվողական միջոցների էլեմենտային բազայի նախագծում, արհեստական բանականություն, կոդավորման տեսություն, դինամիկ համակարգերի հետազոտում և նախագծում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառում կենսաբժշկական համակարգերում, Ինտերնետում ագենտների գործունեության տեխնոլոգիաներ, բարդ համակարգերի կառավարում և նրանց դեկոմպոզիցիայի մեթոդները, ֆինանսական և բանկային համակարգերի օպտիմալ պորտֆելների ձևավորում և ռիսկերի կառավարում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2011-11-27 Wayback Machine