ՀՊՃՀ Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դետարտամենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՊՃՀՌադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը հիմնադրվել է 1972 թ.-ին՝ առանձնանալով տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից։ Ֆակուլտետն ունի 4 ամբիոն՝ ռադիոսարքավորումների, ռադիոսարքերի կոնստրուկտավորման և արտադրության, կապի համակարգերի, կապի ճյուղի ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման, որտեղ դասավանդում են 4 պրոֆեսոր, 18 դոցենտ, 25 ասիստենտ և դասախոս։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի առաջին դեկանն էր Էդուարդ Բուռնուսուզյանը։ Նույն թվականին Դիլիջանում կապի միջոցների և ռադիոէլեկտրոնային սարքաշինության «Իմպուլս» գործարանի բազայի հիման վրա ստեղծվում է ֆակուլտետի բաժանմունքը, որը գործում էր մինչև 1989 թ.։ 1978 թ. ֆակուլտետը վերակազմավորվեց և վերանվանվեց ռադիոտեխնիկական ֆակուլտետ, որի դեկանն էր Գուգարք Ղազարյանը։ 2000 թ.-ից 2008 թ.-ը ֆակուլտետը ղեկավարել է դոցենտ Հայկազ Ստեփանյանը։ Այժմ ֆակուլտետի դեկանն է Մարտին Ցոլակի Այվազյանը։ Ֆակուլտետի 47 դասախոսներից 26-ը (55%) ունեն գիտական աստիճաններ։ Կրթական 4 ծրագրերի 4 մասնագիտությունների գծով սովորում են 605 ուսանող, 67 մագիստրանտ, 8 ասպիրանտ։ 2002 թ.-ից «Բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր» մասնագիտությամբ անգլերեն լեզվով ուսումնառություն է իրականացվում օտարերկրյա քաղաքացիների համար։ Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ ազդանշանների թվային մշակում, ձայնային ազդանշանների ճանաչում և սինթեզ, կապի թվային համակարգերի մոդելավորում, բացարձակ և հարաբերական ճնշման գերզգայուն տվիչների մշակում, ինտեգրալ սխեմաների նախագծում և բնութագրերի օպտիմալացման մեթոդների մշակում, օպտիկաթելքային կապի համակարգերի հաճախահամալարվող նեղշերտ զտիչների համակարգչային մոդելավորում և նախագծում, ինտեգրալային օպտիկական փոխանջատիչների և մոդուլյատորների մշակում, հեռավոր տիեզերական կապ և ռադիոաստղագիտություն, ռադիոհոլոգրաֆիա, հեռահաղորդակցման համակարգերում կիրառվող անտենաների նախագծում, ֆիրմաների ֆինանսատնտեսական գործունեության փորձագիտական գնահատում, զարգացման կանխատեսումային մոդելների և կառավարման համակարգի կատարելագործում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2011-10-04 Wayback Machine