ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ
Պատկեր:EuropeanArmenianFederationforJusticeandDemocracyLogo.jpg
ՏեսակՀասարակական կազմակերպություն
ԵրկիրԲելգիա
ՀապավումEAFJD
Հիմնադրված2002
Գլխադասային գրասենյակԲրյուսել, Բելգիա
ՆախագահԳասպար Կարապետյան
ՊարգևներԱրցախի «Երախտագիտություն» մեդալ, ՀՀ ԱԺ Պատվո մեդալ
Կայքeafjd.eu

Կազմակերպությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (European Armenian Federation for Justice and Democracy-EAFJD) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին Փարիզում։ 2002 թվականից վեր EAFJD-ի գրասենյակը տեղափոխվել է Բրյուսել, Բելգիա[1]։ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը Հայ դատի հանձնախմբերի՝ աշխարհում չորս տարածաշրջանային գրասենյակներից մեկն է։ Այն եվրոպական կարևորագույն օրենսդիր հարթակներում և միջազգային կազմակերպությններում ծավալում է հայ դատի պաշտպանությանը, ինչպես նաև հայության արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ու շահերի հետապնդմանն ուղղված գործունեություն։ Ավանդական քարոզչական գործունեությանը զուգահեռ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը կազմակերպում է եվրոպական հանրությանն ուղղված բազմաթիվ իրազեկման միջոցառումներ, այդ թվում համաժողովներ ականավոր միջազգային գիտնականների մասնակցությամբ, քննարկումններ, ֆոտո-ցուցահանդեսներ, կինոդիտումներ[2]։

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբիգրասենյակը համակարգում է Հայ դատի հանձնախմբերի գործուներությունը եվրոպական 13 երկրում։ Հայ դատի հանձնախմբեր են գործում Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Ռումինիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում[3]։

Առաքելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործունեության հիմնական ոլորտներն են`

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության պահանջատիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակն առանցքային է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը եվրոպական կառույցների և երկրների խորհրդարանների կողմից։ Կազմակերպությունը կարևորում է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը և հայոց պահանջատիրությանն ուղղված գործունեությունը, ցեղասպանության հատուցումների, ինչպես նաև Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն ու որոշ երկրներում արդեն գործող ժխտողականության քրեականացումը։

Արցախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի համար Արցախի բնակչության ազատ ինքնորոշման, սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու և այլ հիմնարար իրավունքների պաշտպանությունն անկյունաքարային է։

Կազմակերպության գլխավոր նպատակներից է Արցախի ժողովրդին պարտադրված մեկուսացման հաղթահարումը, Արցախ-Եվրոպա հարաբերությունների խթանումը։ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակն առաջնային է համարում Արցախի ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքների՝ այդ թվում ազատ տեղաշարժման, ուսման, կյանքի իրավունքի պաշտպանությանը։

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործունեությունն ուղղված է խորհրդարանական դիվանագիտության խթանմանը Արցախի Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև եվրոպական երկրների օրենսդիր մարմինների միջև։ Այս առումով մեծ նշանակություն ունեն Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնած փոխանակման ծրագրերը և երկխուսությանն ուղղված բազմաթիվ միջոցառումները։

Վերջին տարիներին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը նշանակալից դեր է խաղացել եվրոպական տարբեր երկրներում և Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբերի ստեղծման մեջ[4][5][6],,: Կազմակերպությունը խիստ կարևորում է Արցախում ժողովրդավարության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, քաղաքացիական հասարակության ակտիվացումը, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների վրա հիմնված երկիր կառուցելու տեսլականի իրագործումը։ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը գործունեություն է ծավալում, որպեսզի Արցախը Եվրոպայում ներկայանա իր զբոսաշրջային ներուժով, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և ձեռքբերումներով[7][8]։

ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընդլայնման և խորացման սատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործունեության կարևոր ճյուղ է նաև Հայաստան-Եվրոպա հարաբերությունների ամրապնդումը և ընդլայնումը։ Այս առումով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը կարևոր ձեռքբերում է համարում 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը[9]։

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի և ԵՄ-ում ՀՀ առաքելության համատեղ ջանքերով 2013 թվականին Եվրոպական խորհրդարանում ձևավորվեց ԵՄ-Հայաստան բարեկամական խումբը[10]։ 2015 թվականին, Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո, Հայաստանի հետ բարեկամության խումբը վերակազմավորվեց։ Այժմ խումբը բաղկացած է 50-ից ավել պատգամավորից և նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համագործակցությունը[11]։

Ունենալով սերտ կապեր Եվրոպական խորհրդարանում՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակն աջակցում է հայկական պատվիրակություններին Եվրանեսթ և PCC խորհրդարական ձևաչափերում։ Գրասենյակը նաև ակտիվ գործունեություն է ծավալում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ համագործակցելով խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության հետ[12]։

Հայաստան-ԵՄ հարաբերությունների խթանմանը ծառայում է նաև Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնած «Վահան Հովհաննիսյան ուսուցողական աշխատանքային ծրագիրը», որը մեկնարկել է 2018 թվականին։ Ծրագրի շրջանակներում ընտրական փուլն անցած հայաստանաբնակ երիտասարները հնարավորություն են ստանում գործնական հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակում և ծանոթանալ ԵՄ կառույցների՝ հատկապես Եվրոպական խորհրդարանի առօրյա աշխատանքներին[13]։

Մերձավոր արևելքի հայության խնդիրների բարձրաձայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը բարձրաձայնում և եվրոպական հանրությանը իրազեկում է Մերձավոր արևելքի հայության խնդիրների վերաբերյալ։ 2015 թ. Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի օժանդակությամբ լրագրողական և քաղաքական պատվիրակություն՝ բելգիացի պատգմավավոր Ջորջ Դալեմանի և մի շարք լրագրողների մասնակցությամբ մեկնեց Սիրիա՝ Քեսապ և Լաթակիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով[14][15]։ 2017 թվականի Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը հյուրընկալեց Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին, ով մի շարք քաղաքական հանդիպումներ ունեցավ Բելգիայի շրջանային և ֆեդերալ խորհրդարաններում, ինչպես նաև հանդիպեց Եվրոպական միության Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսին։ Հանդիպումների ժամանակ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը իրազեկեց Սիրիայի հայ համայնքի խնդիրների և մարտահրավերների մասին[16]։ Այցի ընթացքում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպվեց դրամահավաք՝ ուղղված Հալեպի հայ համայնքի վերականգնմանը[17]։

Համայնքային ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակն ակտիվ համագործակցում է եվրոպական տարբեր համայնքային կառույցների հետ և օժանդակում նախաձեռնությունների և միջոցառումների կազմակերպման հարցում։ Եվրոպահայության ձայնը լսելի դարձնելու նպատակով յուրաքանչյուր չորս տարին մեկ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը Բելգիայում կազմակերպում է «Եվրոպահայերի համագումար», որը հարթակ է հայ և եվրոպացի քաղաքական գործիչների, դիվանագետների, կրոնական առաջնորդների, ակադեմիական շրջանակների, ոչ կառավարական կազմակերպությունների, հայկական համայնքների ներկայացուցիչների, անհատների համար` քննարկելու ժամանակակից մարտահրավերները և դրանց դիմակայելու ուղիները[18]։ Վերջին համագումարը կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-19-ը՝ Բրյուսելում[19]։

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը համագործակցում է նաև Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների հետ, որոնցից են` Armenian National Committee of America, (АNCA), Armenian National Committee of Australia-ն, Մերձավոր արևելքի Հայ Դատի գրասենյակը, Հարավային Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

Դիտորդական առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը մեծապես կարևորում է արդար ընտրությունների դերը որպես ժողովրդավարության հիմնասյուն։ Ուստի վերջին տարիներին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ անկախ միջազգային մասնագետների խմբեր Արցախի ընտրական գործընթացների դիտորդական առաքելություն են իրականացնում` հիմնված ԺՄԻԳ դիտորդական առաքելությունների մեթոդաբանության վրա։

Այս մեթոդաբանության վրա հիմնված առաջին դիտորդական առաքելությունը կազմակերպվեց 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների[20], ապա 2017 թվականի սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի դիտարկման համար[21]։ Սրանք Արցախի ընտրական գործընթացներում ԺՄԻԳ մեթոդաբանության վրա հիմնված առաջին միջազգային դիտորդական առաքելություններն են։ Ընտրական գործընթացները բարևելավելուն զուգընթաց այս առաքելությունները նպաստում են Արցախի՝ մեկուսացումից դուրս բերմանը[22]։

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի անձնակազմը որպես միջազգային դիտորդներ մասնակցեց Թուրքիայի ընդհանուր խորհրդարանական ընտրություններին՝ 2015 թվականի հունիսին[23] և 2015 թվականի նոյեմբերին[24], ինչպես նաև 2014 թվականի մարտին Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի հիմնադրութեան 15 ամեակ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 31-ին.
  3. «Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 31-ին.
  4. «Création de cercle d'amitié à l'égard de la République d'Artsakh». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին.
  5. Արցախի հետ բարեկամության խումբ. https://www.youtube.com/watch?v=9I-qhZtCf-g. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Friendship Group between Dutch-speaking Belgian Parliamentarians and Artsakh Republic was launched». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին.
  7. «"Artsakh Days" held in Brussels». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին.
  8. Բրյուսելում կայացած ցուցահանդեսում ներկայացվել է Արցախի զբոսաշրջային ներուժը
  9. «New agreement signed between the European Union and Armenia».
  10. «The EU-Armenia Friendship Group has been established in the European Parliament».
  11. «EU-Armenia Friendship Group re-launched».(չաշխատող հղում)
  12. https://web.archive.org/web/20180829051943/http://www.arfd.info/2015/03/17/arf-d-hosts-meeting-with-euronest-representatives/. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. https://web.archive.org/web/20180620005338/http://eafjd.eu/eu-armenia-relations.html. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. «La RTBF, La Libre et le sénateur George Dallemagne en Syrie a l'invitation des CDCA de Belgique (ANC Belgium) et FEAJD (EAFJD)».
  15. «Une semaine en Syrie pour Georges Dallemagne».
  16. «The Prelate of Aleppo Armenians, Archbishop Shahan Sarkissian in Brussels, May 1-3». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին.
  17. Բելգիայի հայ համայնքն անցկացրել է դրամահավաք սիրիահայությանն օժանդակելու համար
  18. Եվրոպահայերի երրորդ համագումարում օրակարգային է ԼՂՀ ճանաչումը
  19. https://web.archive.org/web/20190527133909/http://www.eafjd.eu/pr4thconv.html. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. «Armenian National Committee – International — Հայ Դատի կեդրոնական խորհուրդ EAFJD Deploys an International Team of Observers to Nagorno Karabakh Parliamentary Elections».
  21. «Statement of the International Independent Observation Mission on Nagorno-Karabakh Parliamentary Elections 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  22. https://armenpress.am/arm/news/898209/evropaci-gortsichneri-aycy-arcakh-sharunakvelu-e-hay-dati.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. «Armenian Observers in Turkey's Parliamentary Election».
  24. https://www.facebook.com/European.Armenian.Federation/posts/1215052038512079. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  25. «ՀՅԴ Հայ դատի մի պատվիրակություն որպես դիտորդ Վանում հետևել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին».