Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ
| Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Կաղապար:Տեղեկաքարտ երկկողմ հարաբերություններ
Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է, որը ստորագրվել է 1996թ. ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում և ուժի մեջ մտել՝ 1999թ. հուլիսի 1-ին: Նշված համաձայնագրով կարգավորվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, բացի ռազմական ոլորտից: Հայաստանի Հանրապետության և Եվրամիության հարաբերությունները կարգավորվում են 1999 թվականի հուլիսի ստորագրված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով:
ՀՀ և Եվրամիության միջև համագործակցությունում առաջնային են գիտական, մշակութային, տնտեսական սերտ կապերի հաստատումը: Համաձայնագիրը հիմք է կողմերի քաղաքական երկխոսությունների համար:
Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի /ԳՀՀ/ հիման վրա քաղաքական համագործակցությունը ներառում է առավել ակտիվ քաղաքական կապերի հաստատումը տնտեսական մերձեցման, ընդհանուր մտահոգության առարկա հանդիսացող անվտանգության և կայունության ամրապնդման միջազգային հարցերով դիրքորոշման մերձեցման նպատակով, համագործակցությունը ժողովրդավարության սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման հարցերով:
Համաձայնագրի հիմնական նպատակներն են՝
- Քաղաքական կապերի զարգացման միջոցով ապահովել կողմերի միջև քաղաքականության երկխոսությունը:
- Աջակցել ՀՀ ջանքերին՝ ամրապնդելու անցումը շուկայական հարաբերություններին:
- Նպաստել կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին և այդպիսով խթանել դրանց կայուն տնտեսական զարգացումը
- Հիմք ապահովել օրենսդրական, տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար:
Հարկ է նշել, որ ըստ տվյալ համաձայնագրի, կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ բոլոր այն բնագավառներում, որոնք առնչվում են՝
- Արտահանումների և ներդրումների վրա տարածվող մաքսատուրքերին և գանձումներին:
- Մաքսային ստուգումների, տարանցման, ապրանքային պահեստների և վերաբեռնումների վերաբերյալ դրույթներին:
- Վճարման մեթոդներին և այդպիսի վճարումների փոխանցմանը:
- Ներկրվող ապրանքների վրա ուղղակի կամ անուղղակի հարկերի և այլ որևէ տեսակի ներքին գանձումներին:
- Ներքին շուկայում ապրանքների վաճառքի, գնման, փոխադրման, բաշխաման և օգտագործման վերաբերյալ կանոններին:
Հայաստան-Եվրոպական փոխհարաբերություններում քաղաքական երկխոսության հաստատումը հիմք կծառայի հետագա օրենսդրական և ենթակառուցվածքային համապատասխանեցմանը: