ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Պաշտոնավարում է՝
Էդվարդ Ասրյան

սկսած հուլիսի 14, 2022 թվականից
ՆշանակողՆիկոլ Փաշինյան

Հայաստան Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Հայաստանի զինված ուժերի ամենաբարձրաստիճան զինվորական սպան, որը պատասխանատու է զինված ուժերի և դրա երեք խոշոր ճյուղերի օպերատիվ հրամանատարության ապահովման համար[1]։

2021 թվականի մարտ ամսին ստեղծվել է իրավական կազուս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի հետ կապված։ Մարտի 10-ին Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, իսկ վարչական դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, որով Օնիկ Գասպարյանը շարունակել է մնալ իր պաշտոնին[2]։ Արտակ Դավթյանին նոր ԳՇ պետ նշանակելու Նիկոլ Փաշինյանի մարտի 10-ի միջնորդությունը Արմեն Սարգսյանը նույնպես չի ստորագրել[3] և ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 22-ից իրավունքի ուժով նոր ԳՇ պետ է Արտակ Դավթյանը[4]։ 2022 թվականի փետրվարի 24-ին Արտակ Դավթյանը ազատվում է պաշտոնից։ Փետրվարից 24-ից մինչև հուլիսի 14-ը ԳՇ պետի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ ԱԺ կողմից ընդունված նոր օրենքով ԳՇ պետը այսուհետ համարվելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հուլիսի 14-ին վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվում` Էդվարդ Ասրյանը։

Շտաբի պետերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

No. Նկար Անուն Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ Ժամանակահատված
1
Գուրգեն Դալիբալթայան
Դալիբալթայան, ԳուրգենԳեներալ-գնդապետ
Գուրգեն Դալիբալթայան
(1926–2015)
199119920–1 տարի
2
Նորատ Տեր-Գրիգորյանց
Տեր-Գրիգորյանց, ՆորատԳեներալ-լեյտենանտ
Նորատ Տեր-Գրիգորյանց
(Ծնվ.՝ 1936)
օգոստոսի 10, 199219930–1 տարի
3
Հրաչյա Անդրեասյան
Անդրեասյան, ՀրաչյաԳեներալ-լեյտենանտ
Հրաչյա Անդրեասյան
(1932–1999)
1993մայիսի 12, 19940–1 տարի
4
Միքայել Հարությունյան
Հարությունյան, ՄիքայելԳեներալ-գնդապետ
Միքայել Հարությունյան
(Ծնվ.՝ 1946)
մայիսի 12, 1994ապրիլի 24, 200712 տարի, 347 օր
5
Սեյրան Օհանյան
Օհանյան, ՍեյրանԳեներալ-գնդապետ
Սեյրան Օհանյան
(Ծնվ.՝ 1962)
մայիսի 11, 2007ապրիլի 14, 2008339 օր
6
Յուրի Խաչատուրով
Խաչատուրով, ՅուրիԳեներալ-գնդապետ
Յուրի Խաչատուրով
(Ծնվ.՝ 1952)
ապրիլի 14, 2008սեպտեմբերի 3, 20168 տարի, 142 օր
7
Մովսես Հակոբյան
Հակոբյան, ՄովսեսԳեներալ-լեյտենանտ
Մովսես Հակոբյան
(Ծնվ.՝ 1965)
սեպտեմբերի 3, 2016մայիսի 24, 20181 տարի, 263 օր
8
Արտակ Դավթյան
Դավթյան, ԱրտակԳեներալ-լեյտենանտ
Արտակ Դավթյան
(Ծնվ.՝ 1970)
մայիսի 24, 2018հունիսի 8, 20202 տարի, 15 օր
9
Օնիկ Գասպարյան
Գասպարյան, ՕնիկԳեներալ-գնդապետ
Օնիկ Գասպարյան
(Ծնվ.՝ 1970)
հունիսի 8, 2020Գործող (2021թ մարտի 10-ին ազատվել է ՀՀ վարչապետի միջնորդությամբ, սակայն դատարանը որոշմամբ դեռևս կմնա ԳՇ պետ)275 օր
10
Ստեփան Գալստյան
Գալստյան, ՍտեփանԳեներալ-լեյտենանտ
Ստեփան Գալստյան
(Ծնվ.՝ 1963)
մարտի 10, 2021Գործող3 տարի, 48 օր
10
Արտակ Դավթյան
Դավթյան, ԱրտակԳեներալ-լեյտենանտ
Արտակ Դավթյան
(Ծնվ.՝ 1970)
մարտի 22, 20213 տարի, 36 օր
11
Էդվարդ Ասրյան
Ասրյան, ԷդվարդԳեներալ-լեյտենանտ,
Էդվարդ Ասրյան
(Ծնվ.՝ 1977)
հուլիսի 14, 20221 տարի, 288 օր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. «Դատարանը բավարարեց Օնիկ Գասպարյանի պահանջը և որոշեց կիրառել հայցի ապահովման միջոց». CIVILNET. 2021 թ․ մարտի 18. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  3. LLC, Helix Consulting. «Արմեն Սարգսյանը չի ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու Փաշինյանի առաջարկությունը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  4. «Արտակ Դավթյանը իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է․ վարչապետի հայտարարությունը». CIVILNET. 2021 թ․ մարտի 22. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.