ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբերության նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբաներության նախարարություն, շինանյութերի և ապակու արտադրության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնող պետական մարմին Խորհրդային Հայաստանում։

Կազմավորվել է 1920-ական թթ․, երբ հանրապետության ԺՏԲԽ-ին առընթեր ստեղծվեց լեռնային բաժին, որը զբաղվում էր նաև շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների կազմակերպմամբ։ Հետագայում շինանյութերի արդյունաբերությունն անցել է տեղական արդյունաբերության ժողկոմատի տնօրինությանը, որի կազմում 1937 թվականին կազմակերպվել է շինանյութերի վարչություն։

1939 թվականին վերջինս վերածվել է ՀԽՍՀ ժողկոմխորհին առընթեր շինանյութերի գլխավոր վարչության (ժողկոմատի իրավունքներով), որի բազայի վրա 1946 թվականին կազմակերպվել է շինանյութերի արդյունաբաներության նախարարությունը։ 1957 թվականին մինիստրությունը վերակազմվել է վարչության, 1965 թվականին՝ նորից նախարարության։

Նախարարությունն Ունեցել է (1981) 7 վարչություն և 7 բաժին, ղեկավարում և կազմակերպել է 38 ձեռնարկության և կազմակերպության, այդ թվում՝ 33 արդյունաբերական ձեռնարկության, Քարի և սիլիկատների ԳՀԻ-ի, երկրաբանական-հետազոտական խմբի» շինարարական-նորոգման, «Հայշիննորոգում» և հատուկ աշխատանքների վարչությունների գործունեությունը։

Շինանյութերի արդյունաբերության վարչության պետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Բ․ Ազիզբեկյան (1937-1942)
  • Ա․ Ն․ Դովլաթյան (1942-1945)
  • Ա․ Ա․ Չախկալյան (1945)
  • Ա․ Ա․ Ատեփանյան (1945-1946)
  • Մ․ Լ․ Հովհաննիսյան (1957-1960)
  • Գ․ Հ․ Ջանգիրյան (1960)
  • Տ․ Հ․ Շահբազյան (1960-1965)

Նախարարներներ՝

  • Ա․ Ա․ Ստեփանյան (1946-1947)
  • Ս․ Հ․ Մովսիսյան (1947-1949)
  • Լ․ Կ․ Մրքայելյան (1949- 1952)
  • Ե․ Գ․ Վարդանյան (1952-1955)
  • Մ․ Լ․ Հովհաննիսյան (1955-1957)
  • Վ․ Ս․ Սեկոյան (1965-1973)
  • Դ․ Հ․ Վարդանյան (1973-1979)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 498