Կրիոլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիոլիթ ( հին հունարեն՝ κρύος  - ցուրտ + λίθος - քար), միներալ բնական ֆտորիդների խմբից։

Քիմիական կազմը՝ Na2NaAlF6։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Խորանարդաձև բյուրեղները սակավ են։ Սովորաբար առաջացնում է անգույն, սպիտակ, գորշ բյուրեղային կուտակումներ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 2, 5-4, 0, խտությունը՝ 2960 - 2970 կգ/մ3։ Հանդիպում է պեգմատիտներում՝ տոպազի, ֆլյուորիտի հետ։ Լայնորեն կիրառվում է ալյումինի մետալուրգիայում, էմալի ստացման համար են։ Կրիոլիթ է անվանվել սառույցի հետ նմանության (փայլը և բեկման ցուցիչը) պատճառով։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png