Կրեթեյ (Ֆրանսիա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Քաղաք
Կրեթեյ
Créteil
|
Կրեթեյը (ֆր.՝ Créteil), քաղաք է Ֆրանսիայի հյուսիսային մասում, Իլ-դը-Ֆրանս երկրամասում: Քաղաքը գտնվում է Փարիզից 11,5 կմ հեռավորության վրա Մարնա գետի վրա: Քաղաքի բնակչությունը 88 939 է (2006թ-ի տվյալներով): Հանդիսանում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու տեղական թեմի կենտրոնը: Քաղաքում գործում են մի քանի խոշոր հիվանդանոցներ: Առաջին անգամ հիշատակվում է 865թ-ին: