Կուրուցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրուցներ (հունգարերեն kuruook, ուշ լատ.՝ cruciati-խաչակիրներ բառից), հակաֆեոդալական ապստամբությունների մասնակից գյուղացիներ Հունգարիայի թագավորությունում (16-րդ դար)։ Կուրուցներ անվանումն առաջին անգամ գործածվել է Դոժի Դյորդի 1514 թվականի ապստամբության օրերին։ 17-րդ դարի և 18-րդ դարի սկզբին Կուրուցներ են կոչվել հակահաբսբուրգյան ազատագրական շարժման մասնակից գյուղացիներն ու ազնվականները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png