Կուսանաց վանք
|
|
|
| Վանքային համալիր | |
|---|---|
Շուշիի ավերված թաղամասերից մեկը, կենտրոնում Կուսանաց վանքը
|
|
| Տեղադրություն | |
| Աշխարհ | Արցախ |
| Երկիր | |
| Պատմական երկիր | |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Հիմնադիր(ներ) | Հռիփսիմե Բահդուրյան |
|
|
|
| Կարգավիճակ | Ամբողջովին ավերված |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
| Կառուցման ավարտ | 1816 թ. |
| Ավերում | 1960—1970 թթ. ազերիների կողմից |
|
|
|
|
|
|
Կուսանաց վանք նաև Անապատ, ոչնչացված հայկական վանքային համալիր Շուշի քաղաքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
[խմբագրել] Պատմություն
Կուսանաց վանքը համարվում է քաղաքի հնագույն հուշարձաններից մեկը: Կառուցվել է 1816 թ-ին Հռիփսիմե Բահդուրյանի օգնությամբ: Նա հավաքում է բավարար գումար վանքի կառուցման համար: Նրան նաև օգնում էին եղբայրները` Իսրայել, Աստվածատուր և Պետրոս Բահդուրյանները: Վանքն ուներ ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է եղել սպիտակ քարից: Ներսում կային Աստվածաշնչյան դրվագներ պատկերող որմնանկարներ: Հարավային կողմում կար եռահարկ զանգակատուն:
Վանքն ուներ նաև մի շարք այլ շինություններ, այդ թվում վերնատուն: Բակում պահվում էր թնդանոթ, որ ձուլվել էր Թուրինում 1813 թ-ին: Այդ թնդանոթն ուներ իր սեփական պատմությունը: Հենց այդ թնդանոթի շնորհիվ հայ կամավորական ջոկատները Խորեն քահանայի ղեկավարությամբ պաշտպանում էին Խոնուտի կիրճը: Վերջին անգամ այդ թնդանոթն օգտագործվել է հայերի կողմից Շուշիի ջարդերի ընթացքում: Վանքը հայտնի էր իր երեք այգիներով:
Եկեղեցու պատմությունն ավարտվեց 1960-70-ական թթ., երբ Արցախը մտցվեց Ադրբեջանի կազմում, հրամայվեց վանքը հավասարեցնել հողին:
[խմբագրել] Աղբյուրներ
- Մկրտչյան Շ. Մ. Լեռնային Ղարաբաղի Պատմա-ճարտարապետական կառույցներ // Երևան., 1988 ISBN −5-540-00402-7