Կուպր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուպր, ձյութ, հեղուկ նյութ, ստացվում է պինդ վառելանյութերի (քարածուխ, բնափայտ, տորֆ, թերթաքարեր և այլն) չոր թորումից։ Կուպրը օրգանական նյութերի բարդ խառնուրդ է։ Բաղադրությունը կախված է ելային հումքից և մշակման եղանակից։ Ոչ բարձր ջերմաստիճաններում (500-600°C) ածխի, տորֆի և այլ վառելանյութերի կիսակոքսացումից առաջանում է, այսպես կոչված, առաջնային կուպր։ Քարածխի կոքսացումից ստացված կուպր կոչվում Է քարածխի խեժ, իսկ բնափայտի ջերմային մշակումից ստացվածը՝ բնափայտի խեժ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png