Կոստանդնուպոլսի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդնուպոլսի հայկական տպագրությունը, սկզբնավորվել Է 1567-ին, Աբգար Թոխաթեցու ջանքերով։ Նույն թվին տպագրվել Է «Փոքր քերականութիւն կամ Այբբենարան» պոլսահայ առաջին գիրքը։ Տպարանը գործել Է մինչե 1569-ը։ Ավելի քան մեկդարյա ընդմիջումից հետո՝ 1677-ին, Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանը հիմնել Է մի նոր տպարան, որը երկու գրքույկ տպագրելուց հետո փակվել Է 1678-ին։ 1691—92-ին կաթոլիկ հայերը այստեղ բացել են գաղտնի տպարան, որ գոյատևել Է մինչե հաջորդ դարի երկրորդ տասնամյակի կեսերը։ Կոստանդնուպոլսում հայկական տևական ու հաստատուն տպարանի հիմնադիրը Գրիգոր Մարզվանեցին Է։ Նրա նախաձեռնությամբ և Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու ընկերակցությամբ 1698-ին լույս ընծայվեց «Տաղարան վայելուչ և գեղեցիկ ի զանազանից բանաստեղծից» գիրքը, որից հետո նրանցից յուրաքանչյուրն ունեցավ իր տպարանը։ Առավել արգասավոր Էր Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանը, որը հիմնադրի մահից (1745) հետո շարունակեց պահպանել որդին՝ «Չնչին» կամ «Տիրացու» Հովհաննեսը, մինչե 1770-ական թթ.։ Մարզվանեցու և Կոստանդնուպոլսեցու տպարաններում սրբագրական-խմբագրական երկարատև աշխատանք Է կատարել նշանավոր տաղերգու Բաղդասար Դպիրը, որի տաղերը, քերականության դասագրքերը և այլ գործեր տպագրվել են այդ տպարաններում։ XVIII դ. սկզբներից մինչե 70-ական թթ. գործել են տասից ավելի այլ տպարաններ, որոնցից ամենանշանավորը Ապուչեխցի Աստվածատուրի որդի Հովհաննեսի և Հակոբի հիմնադրածն Էր (1766)։ Հակոբը ասպարեզից վաղ Է հեռացել, և գործը շարունակել են Հովհաննեսն ու նրա որդի Պողոսը (տես Արապյաններ, Արապյան Պողոս)։ Կոստանդնուպոլսի հայկական տպագրությունը նկատելի վերելք ապրեց XIX դ. և XX դ. սկզբին։ Այդ ժամանակաշրջանում գործել Է շուրջ 80 հայկական տպարան։ Սրանց մեծ մասի գործունեությունը տարբեր պատճառներով տևական չի եղել, փակվել կամ բռնագրավվել են։ Իրենց մեծությամբ և տպագիր արտադրանքի քանակով աչքի են ընկել Հովհաննես Մյահենտիսյանի, Ռ. Քյուրքճյանի, Հ. Գավաֆյանի, Ճ. Արամյանի, Ա. Պոյաճյանի, Ն. Պերպերյանի, Հ. Մաթեոսյանի տպարանները։ Սրանցից յուրաքանչյուրում տպագրված գրքերի թիվը 200—300 և ավելի Է։ Հայերեն գրքեր ու պարբերականներ են տպագրվել նաև մոտ 10 եվրոպական (Ա. Պ. Չըրչիլի, «Մուրբ Բենեդիկտոս», Ն. դե Կաստրոյի, Հենրի Կայոլի են) և նույնքան Էլ թուրքական («Մաթպասի ամիրե», «ճեմիյեթի իլմիեի օսմանիե», «Մեճմուայի հավադիս» են) տպարաններում։ Կոստնանդնուպոլսում են տպագրվել հայ նոր գրականության արեմտյան ներկայացուցիչների համարյա բոլոր ստեղծագործությունները, բազմաթիվ դասագրքեր, հասարակական-քաղաքական, գիտական, կրոնական գրքեր, նոտային և քարտեզագրական նյութեր։ 1832-ից (առաջին հայատառ «Լրո գիր...» թերթի տպագրումից) մինչև 1918-ը, Գ. Լեոնյանի տվյալներով, Կոստանդնուպոլսում լույս Է տեսել շուրջ 250 անուն պարբերական, իսկ 1918-ից մինչև մեր օրերը՝ մոտ 150 անուն։ Մեծ մասը կարճատև կյանք Է ունեցել։ Կոստանդնուպոլսում տպագրված և հայ մշակույթի ու գրականության ասպարեզում որոշակի դեր խաղացած պարբերականներից են՝ «Մասիս», «Մեղու», «Հայրենիք», «Իփկար», «Ծաղիկ», «Բյուզանդիոն» ։ Կոստանդնուպոլսի հայկական տպագրությունը նպաստել Է նաև թուրք և այլ ժողովուրդների տպագրության ստեղծմանը։ 1729-ին հիմնադրված թուրքական առաջին տպարանի սարքավորումների մի մասը ապահովել են հայ վարպետները։ XVIII—XIX դդ. Պ. Արապյանը, Հ. Մյուհենտիսյանը, Կ. Քեշիշյանը, Ա. Թոզլյանը, Մ. Նազգաշյանը թուրքական տառատեսակների և տպագրության արվեստի կատարելագործողները եղան։ Կոստանդնուպոլսում բուլղարերեն գրքեր հրատարակող Թ. Տիվիթճյանը և ուրիշներ հաստատուն տեղ են գրավում Բուլղարիայի տպագրության պատմության Էջերում։ Ներկայումս Կոստանդնուպոլսում հրատարակվում Է 16 անուն պարբերական՝ «Շողակաթ» տարեգիրքը, «Պայքար», «Փորձանք» շաբաթաթերթերը, «Պարտեզ» մանկական ամսագիրը, «Քուլիս» կիսամսյա հանդեսը, «Մարմարա», «ժամանակ» լրագրերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 619