Կոսովոյի ազգային թատրոն
Կոսովոյի ազգային թատրոն Teatri Kombëtar | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | Կոսովո |
Գտնվելու վայրը | Պրիշտինա |
Հիմնադրման ամսաթիվ | 1946 թվական |
Կայք | teatrikombetar.eu |
National Theatre of Kosovo Վիքիպահեստում |
Կոսովոյի ազգային թատրոն (ալբ․՝ Teatri Kombëtar), օպերային թատրոն Կոսովոյում, որը գտնվում է մայրաքաղաք Պրիշտինայում։ Կոսովոյի ազգային թատրոնը մասամբ ճանաչված երկրի միակ պետական թատրոնն է։ Ֆինանսավորվում է Կոսովոյի մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով նախարարության կողմից։
Մինչև 1989 թվականը թատրոնում բեմադրվել են 400 պրեմիերաներ և մոտ 10 000 ներկայացումներ։ Դիտումների քանակը կազմել է 3 միլիոն հանդիսատես[1]։
Կոսովոյի ազգային թատրոնը հիմնադրվել է 1945 թվականին Պրիզրենում և եղել է քաղաքի առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սկզբնական շրջանում կոչվել է Ազգային պրովինցիալ թատրոն և տեղակայված է եղել «Պարտիզան» սպորտային կենտրոնում։ Առաջին ներկայացումը, որը ցուցադրվել է թատրոնում եղել է «Շաքարե գունդը» (ալբ․՝ Topi i sheqerit): 1946 թվականին թատրոնը տեղափոխվել է Պրիշտինա, որտեղ ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը՝ թատրոնի նոր շենքի կառուցման պատճառով։ 1949 թվականի մայիսի 1-ին Սերբիայի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտնեց թատրոնի վերաբացման մասին։ Թատրոնի նոր տնօրեն դարձավ Միլյուտին Յանսիչը[2]։
1999 թվականին՝ Բոսնիական պատերազմից հետո թատրոնը ստացել է իր ներկայիս անվանումը։ 1981 թվականից սկսած թատրոնը գործել է սերբական քաղաքական ազդեցության տակ։ Հաջորդ 10 տարիներին թատրոնում անց են կացվել միջազգային և տեղական մի շարք փառատոներ։ Այդպիսի փառատոներից են՝ «Գերմանական շաբաթը», «Ֆրանկոֆոնյան շաբաթը» և «Շվեյցարական շաբաթը»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ministry of Culture, Youth and Sport - Republic of Kosovo
- ↑ Sokoli, Qemal. Zhvillimi i Teatrit Kombetar te Kosoves. Pristina: Litografia, 2006, Pg.14