Կոշչեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոշչեյ Անմահ
Տեսակդիցաբանական կերպար և immortal being?
ԴիցաբանությունՍլավոնական
Սեռարական
ՀիշատակումներՌուսական ժողովրդական հեքիաթներ՝ «Մարիա Մորեվնա», «Գորտ-արքայադուստր»
ասքեր՝ «Իվան Գոդինովիչ»
Ատրիբուտներգավազան
 Koschei Վիքիպահեստում

Կոշչեյ կամ Կաշչեյ Անմահ (ռուս.՝ Коще́й Бессме́ртный), հավանաբար՝ ոսկոր, նախնական իմաստը՝ «նիհար, բարակ»[1]), սլավոնական առասպելների և բանահյուսության կերպար է (հանդես է գալիս հատկապես՝ հեքիաթներում)։ Չար կախարդ է, որի մահը թաքնված է մի քանի, իրար մեջ տեղադրված, կախարդական կենդանիների մեջ և առարկաներում . «Ծովում, օվկիանոսում կա մի կղզի, այդ կղզում կա մի կաղնու ծառ, ծառի տակ թաղված է արկղ, արկղում՝ նապաստակ, նապաստակի մեջ՝ բադ, բադի մեջ՝ ձու, ձվի մեջ՝ ասեղ և Կոշչեյի մահը»[2]։

Թագավոր, կախարդ, երբեմն՝ կախարդական, խոսող ձիու հեծյալ։ Հաճախ հանդես է գալիս գլխավոր հերոսի հարսնացուին առևանգողի կերպարում։ Պատկերվում է՝ նիհար, բարձրահասակ ծերունու կամ կենդանի կմախքի տեսքով, հաճախ ներկայացվում է որպես՝ ժլատ[3]։

Բացի ռուսական ժողովրդական հեքիաթներից, հիշատակվում է նաև չեխական «Պղնձամորուքը» և լեհական «Հինգ ոչխարները» հեքիաթներում, որտեղ անվանվում է Կոշչեյ Պղնձամորուք և բացահայտ հայտարարում է, որ ինքը ստորգետնյա թագավորության տերն է։

Կոշչեյի կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Վասնեցով . Կոշչեյ Անմահ

Ռուսական ժողովրդական հեքիաթներում Կաշչեյը հանդես է գալիս երեք հիմնական կերպարով՝ թագավոր և կախարդ, որն օժտված է գերբնական ուժով, ձիու վրա կամ առանց, առևանգում է գեղեցկուհիների։ «Իվան Բիկովիչ» հեքիաթում նա հիշատակվում է որպես Չուդո-յուդի հայր, կախարդուհու ամուսին, պառկած է երկաթե անկողնում՝ փակ կոպերով, որոնք բարձրացնում են 12 հզոր հսկաներ։ Մի շարք հեքիաթներում ներկայանում է ծերունու կերպարով, որն ապրում է հավի ոտքեր ունեցող խրճիթում և հանդիսանում է Ստորերկրյա թագավորության տիրակալ։ Ժողովրդական հեքիաթներում նրա հակառակորդը Իվան Ցարևիչն է։

Կաշչեյի ուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուրը Կաշչեյին տալիս էր գերբնական ուժ։ Խմելով Իվան Ցարևիչի բերված երեք դույլ ջուրը, Կաշչեյը կոտրում է 12 շղթաները և ազատվում Մարիա Մորևնայի[4] բանտից։ Կաշչեյը հանդես է գալիս որպես շատ հզոր կախարդ.

  • «Իվան Սոսոևիչ» հեքիաթում քարը վերածում է մի ամբողջ թագավորության,
  • «Գեղեցկուհի Ելենա» հեքիաթում Իվան Ցարևիչին դարձնում է ընկույզ,
  • «Արքայադուստր Օձ» հեքիաթում արքայադստերը դարձնում է օձ,
  • «Արքայադուստր Գորտ» հեքիաթում պատժում է արքայադստերը` նրան հագցնելով գորտի կաշի։

Ինքը՝ Կաշչեյը, սովորություն ուներ փոխակերպվել ագռավի[5]։ Կաշչեյին հնարավոր չէր հաղթել ինչպես՝ մնացած թշնամիներին։ Նրան հաղթել հնարավոր էր միայն որոշակի մանիպուլյացիաների կատարելու միջոցով.

... հեշտ չէ հաղթել Կաշչեյին. նրա մահը ասեղի ծայրին է, ասեղը՝ ձվի մեջ, ձուն՝ բադի, բադը՝ նապաստակի, այդ նապաստակը արկղի մեջ, արկղը բարձր կաղնու վրա է, ծառը Կաշչեյը պաշտպանում է՝ ինչպես իր աչքը։

Մարիա Մորևնայի մասին հեքիաթում Կաշչեյի պարտությունում կարևոր դերակատարում ունի կախարդական ձին.

Իվանը կերակրեց քուռակին կանաչ մարգագետիններում և նա մեծանալով դարձավ գեղեցիկ ձի։ Նա ձին հեծած գնաց Մարիայի հետևից և նորից նրան Կաշչեյից տարավ։ Կաշչեյը փորձեց նրանց հետապնդել, բայց հիմա Իվանի ձին ավելի լավն էր, քան՝ Կաշչեյինը։ Երկար, թե կարճ Կաշչեյը հետապնդում էր փախչողներին և ուզում էր սրով հարվածել Իվանին, բայց Իվանի ձին հարվածեց Կաշեյին ու ջարդուփշուր արեց նրա գլուխը։ Իվանը խարույկ վառեց և այրեց Կաշչեյին, իսկ քամին քշեց նրա մոխիրը[6]։

Շատ հեքիաթներում հիշատակվում է, որ Կաշչեյը եղել է գերի, 300 տարի շղթայված է եղել որոշ հեքիաթներում` աշտարակում, մյուսներում` գետնի տակ։

«Կաշչեյ» բառի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ֆասմերի, «կաշչեյ» բառի երկու նշանակություններն ունեն տարբեր ստուգաբանություն[7].

  • «նիհար, հյուծված մարդ, քայլող կմախք» կամ «ժլատ» - առաջացել է «ոսկոր» բառից։
  • Հին ռուսերեն «երիտասարդ տղա, գերի, ստրուկ»[1]։
Սերգեյ Մալյուտին . Կաշեյ (1904)

Նիհար, ժլատ մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշչեյ՝ որպես հեքիաթի հերոսի անուն և որպես նիհար մարդու նկարագիր, Մաքս Ֆասմերը իր բառարանում համարվում է ի սկզբանե սլավոնական բառ և կապվում է ոսկոր բառի հետ (ընդհանուր սլավոներեն *kostь)[7]: «Կաշչեյ» բառն այլ սլավոնական լեզուներում թարգմանվում է որպես՝ «կաշի, վիզ, ոսկոր»։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթներում ասվում է, որ նա «անմահ» է, սակայն Կաշչեյը մահ ունի, բայց այն թաքցված է։ Ըստ վարկածներից մեկի՝ նրա մահը գտնվում է ասեղի ծայրին, ասեղը՝ ձվի մեջ, ձուն՝ բադի, բադը՝ նապաստակի, նապաստակը թաքնված է արկղում, արկղը շխթաներով կախված է կաղնուց, որն աճում է Սև լեռան վրա կամ՝ Բույան կղզում։

Թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի շարք հեքիաթներում Կաշչեյի թշնամի է հանդիսանում Բաբա-Յագան, ով Իվան Ցարևիչին ասում է, թե ինչպես կարելի է նրան սպանել։ Սական ժամանակ առ ժամանակ նրանք գործում են միասին։
  • Կաշչեյի թշնամի են հանդիսանում Դուբինյա, Գոռինյա, Ուսինյա եղբայրները՝ «Իվան Սասնովիչ» հեքիաթից։ Նրանցից երկուսին Կաշչեյը սպանում է, իսկ երրորդին՝ մահացու վիրավորում։ Այդ հեքիաթում Կաշչեյը սպանվում է Իվանի ձեռքով։

Կաշչեյի մասին հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական և սլավոնական ժողովրդական հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Մորևնա
  • Արքայադուստր Գորտ
  • Արքայադուստր Օձ
  • Իվան Սասնովիչ
  • Կաշչեյ Անմահ
  • Իվան Բիկովիչ
  • Պղնձամորուք

Հեղինակային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Шанский, 1971, с. 217–218.
  2. Иванов, Топоров, 1990, с. 278.
  3. Пять овечек. Польская сказка. Азку.ру (1 февраля 2002). — «Я — Кощей Меднобородый, владыка подземного царства. Отдай мне, чего дома не знаешь». Проверено 4 октября 2014. Архивировано 4 октября 2014 года.
  4. : Народные русские сказки А. Н. Афанасьева. В трёх томах. Том 1
  5. Народные русские сказки А. Н. Афанасьева. В трёх томах. Том 1, 2.
  6. Народные русские сказки А. Н. Афанасьева. В трёх томах. Том 1
  7. 7,0 7,1 Фасмер, 1986, с. 362.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кащей Бессмертный / Иванов В. В., Топоров В. Н. // Мифологический словарь / гл. ред. Е. М. Мелетинский. — М. : Советская энциклопедия, 1990. — С. 278.
  • Кощей // Этимологический словарь русского языка = Russisches etymologisches Wörterbuch : в 4 т. / авт.-сост. М. Фасмер ; пер. с нем. и доп. чл.‑кор. АН СССР О. Н. Трубачёва. — Изд. 2-е, стер. — М. : Прогресс, 1986. — Т. II : Е — Муж. — С. 374.
  • Шанский Н. М. и др. Кощей // Краткий этимологический словарь русского языка. Пособие для учителя / Под ред. чл.-кор. АН СССР С. Г. Бархударова. — М.: Просвещение, 1971. — С. 217–218.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոշչեյ» հոդվածին։