Կոնտրակտացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնտրակտացում (լատին․՝ contractus - պայմանագիր), գյուղատնտեսական ապրանքների պետական գնման միասնական ձև նախկին Խորհրդային Միությունում։ Իրականացվել է պետական մթերող կազմակերպությունների և գյուղատնտեսական ձեռնարկությունների միջև կնքված պայմանագրերով՝ ելնելով պետական գնումների պլանի կատարման և արտապլանային գնումների անհրաժեշտությունից։

Ըստ Սովետական հանրագիտարանի, կոնտրակտացման միջոցով պետությունը կենտրոնացնում էր գյուղատնտեսական ապրանքների հիմնական զանգվածը, որն էլ հնարավորություն էր տալիս բնակչությանն ապահովել սննդամթերքով, արդյունաբերությանը՝ հումքով։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 583