Կոնստանտին Մորոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Մորոզով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1992(1992-05-13)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Վիշնի Վոլոչեկ, Տվերի մարզ, Ռուսաստան
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Խիմկի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Ռուսաստան Խիմկի 0 (0)
2010 Ռուսաստան Ռուբին-2 24 (0)
2011 Ռուսաստան Ժեմչուժինա-Սոչի 2 люб.
2011—2012 Ռուսաստան Խիմկի Ե ЛФК
2012—2013 Ռուսաստան Բիոլոգ-Նովոկուբանսկ 12 (0)
2013 Ռուսաստան Ռուս 16 (0)
2014 Ռուսաստան Կվազար սիրող․
2014—2015 Հայաստան Ուլիս 24 (4)
2015—2016 Ռուսաստան Արմավիր 10 (0)
2016 Ռուսաստան Զելենոգրադ սիրող․
2016 Ռուսաստան Ենիսեյ 3 (0)
2017 Ռուսաստան Սոչի 12 (1)
2017 Ռուսաստան Արարատ (Մոսկվա) 2 (0)
2018 Հայաստան Ալաշկերտ 4 (0)
2018 Ռուսաստան Վելես 13 (0)
2019 Ռուսաստան Արարատ (Մոսկվա) 0
2019—2020 Հայաստան Արարատ (Երևան) 17 (0)
2020—2021 Ռուսաստան Ակրոն 14 (0)
2021— Ռուսաստան Ամկար 46 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կոնստանտին Վալերևիչ Մորոզով (ռուս.՝ Константин Валерьевич Морозов, մայիսի 13, 1992(1992-05-13)[1], Վիշնի Վոլոչեկ, Տվերի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ 2021 թվականին դարձել է «Ամկարի» խաղացող։ Մինչ այդ խաղացել է տարբեր ակումբներում՝ փոխելով դրանք, որպես կանոն, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ոչ մի տեղ չխաղալով ավելի քան մեկ մրցաշրջան։ Հանդես է եկել նաև հայկական «Ուլիս» և «Արարատ» ակումբներում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խիմկի» ակումբի սան է․ խաղացել է ակումբի երիտասարդականների թիմերում։ Մի քանի տարի անց Մարազովը խաղացել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում՝ Կազանի «Ռուբին-2», «Բիոլոգ-Նովոկուբանսկ» և Սանկտ Պետերբուրգի «Ռուս» ակումբներում, մինչև վերջին թիմը ֆինանսավորման խնդիրների պատճառով դուրս է մնացել առաջնությունից, և Մորոզովը որոշ ժամանակ մնացել է առանց ակումբի։ Այդ պատճառով որոշ ժամանակ խաղացել է «Կվազար» սիրողական թիմում (Մոսկվա)՝ պահպանելու համար իր մարզավիճակը։

2014-2015 թվականներին հանդես է եկել Հայաստանի Պրեմիեր լիգայի «Ուլիս» ակումբում։

2016 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի հետ։ Օգոստոսի 26-ին փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.