Կոճապղպեղ (համեմունք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոճապղպեղ
Ենթատեսակսննդամթերք, hամեմունքներ, արմատապտուղներ, Կոճղարմատ և սննդային բաղադրամաս
 Ginger root Վիքիպահեստում
Մարինացված իմբիր

Կոճապղպեղ կամ իմբիր, համեմունք։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական պատրաստման եղանակից կախված՝ առանձնացնում են կոճապղպեղի 2 տեսակ.

  • Սպիտակ կոճապղպեղը նախապես լվացված կոճապղպեղն է, որը մաքրված է արտաքին ավելի հաստ շերտից։
  • Սև կոճապղպեղը նախնական վերամշակման չենթարկված կոճապղպեղն է։

Արտաքին հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումքի դեղագործական նկարագիրը

  • Ձևը՝ գլանաձև, մի փոքր տրորված
  • Չափը՝ երկարությունը՝ 5-7 սմ, տրամագիծը՝ 2-4 սմ[1]
  • Արտաքին մակերեսի բնութագիրը՝ հարթ
  • Կոտրված տեղի տեսքը՝ մանրահատիկավոր
  • Արտաքին մակերեսի գույնը՝ բաց դարչնագույն
  • Թարմ կոտրված տեղի գույնը՝ դարչնագույն
  • Հոտը՝ թունդ, առանձնահատուկ, բուրավետ
  • Համը՝ կծու, այրող

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր կոճղարմատներում եթերային յուղերի պարունակությունը կազմում է 1,5-3 տոկոս, հիմնական բաղադրիչը հանդիսանում է ցինգիբեռն, կամֆեն, ցինեոլ, բոռնեոլ, ցիտրալ, բիսաբոլեն, լինալոոլ։ Իմբիրը պարունակում է նաև ասկորբինաթթու, տիամին, վիտամին B2[2]։

Խոհանոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճապղպեղը լայնորեն կիրառվում է ռուսական խոհանոցում։ Այն ավելացնում են կվասի, թուրմերի, տնական գարեջրի, մեղրի, քաղցրաբլիթի, կուլիչների, բուլկիների մեջ։ Կա հակում կոճապղպեղն ավելացնել հրուշակեղենի, քաղցր ուտեստների և խմիչքների մեջ։ Աշխարհի շատ ավանդական խոհանոցներում սառնաշաքարը, մուրաբան, թխվածքները, կեկսերը, բիսկվիտները, կոմպոտները, պուդինգները, գարեջուրը, լիկյորները պարունակում են կոճապղպեղ[3]։ Քաղցր քացախի մեջ մարինացված երիտասարդ կոճապղպեղը սուշիի և ռոլլայի համար օգտագործվում է և որպես համեմունք։

Կոճապպեղն օգտագործում են նաև որպես առանձին մթերք։ Հարավարևելյան Ասիայում թարմ կոճապղպեղը շաքարապատում ենև նրանից մուրաբա են պատրաստում, Չինաստանում, Հնդկաչինում, Բրիմայում և Անգլիայում իմբիրի մուրաբայի մեջ ավելացնում են նարնջի կեղև. մուրաբան հայտնի է չոու-չոու անունով[4]։

Անգլիայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում կոճապղպեղից պատրաստում են կոճապղպեղի գարեջուր, ինչպես նաև թեթև ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ, օրինակ կոճապղպեղի գարեջուր։

Մսային սուուսների, բանջարեղենային և մրգային թթուների համար կոճապղպեղի օգտագործումը հատուկ է եվրոպական և ամերիկյան խոհանոցին։ Ասիական երկրներում կոճապղպեղն օգտագործվում է մսեղենի և ընտանի թռչունների շոգեխաշման ժամանակ։ Կոճապղպեղը մսին ոչ միայն բույր է հաղորդում, այլև այն ավելի փափուկ է դարձնում։

Տարբեր ուտեստների մեջ կոճապղպեղն ավելացնում են տարբեր ժամերի.

  • խմորի մեջ՝ հունցման ժամանակ կամ դրա վերջում
  • մսի շոգեխաշման ժամանակ՝ պատրաստ լինելուց 20 րոպե առաջ
  • կոմպոտների, կիսելների, մուսսերի, պուդինգների և այլ քաղցր ուտեստների դեպքում՝ պատրաստ լինելուց 2-5 րոպե առաջ
  • սոուսների մեջ՝ ջերմային մշակումից հետո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Как растет имбирь, а также особенности ухода и хранения». plodovie.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под(չաշխատող հղում) ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 191. — ISBN 5-06-000085-0
  3. «Специи Bliss Style «Имбирь» (целый), 100г / Интернет-магазин Ayurvedic.Ru». ayurvedic.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Имбирь :: Энциклопедия пряностей  ::Компания Трапеза». trapeza.tv. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]