Կողակ (լատին․՝ Varicorhinus), ծածանազգիների ընտանիքի ոսկրային ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 60 սմ, քաշը՝ 2, 5 կգ։
Թեփուկները խոշոր են, մարմինը գլանաձև է կամ կողքերից սեղմված, որովայնախոռոչի պատերը ծածկված են սև թաղանթով։
Կողակն ունի մի քանի տարատեսակ՝ Քռի, Արաքսյան և Սևանի Կողակ։ Սևանի կողակը բնորոշ է միայն Սևանա լճին, սեռահասուն է դառնում 7-8 տարում, արտադրում է 30-60 հզ. ձկնկիթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 529)։