Կոլումբոսի փարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Կոլումբոսի փարոս, ճարտարապետական հուշարձան, Դոմինիկյան Հանրապետության գլխավոր տեսարժան վայր։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում։ Փարոսը անվանվել է իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի անունով։

Կոլումբոսի փարոսը կառուցել են 6 տարի՝ շինարարության վրա ծախսելով շուրջ 70 միլիոն դոլար[1]։ Շինարարությունն իրականացվել է 1986-1992 թվականներին։ Հուշարձանի նախագծի մասին առաջին հիշատակմանը հանդիպում ենք շոտլանդացի ճարտարապետ Ջ.Լ.Գլիվի աշխատություններում՝ թվագրված 1931 թվականով։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը կատարված է խաչի տեսքով և պատրաստված է երկաթբետոնից։ Չափերը՝ բարձրությունը 33 մետր է, լայնությունը՝ 44 մ, երկարությունը՝ 310 մ։ Կողքից այն կարծես բազմաստիճան հնդկական բուրգ լինի, վերևից՝ խաչի նման։ Փարոսի տանիքում տեղադրված են 157 լուսարձակ, որոնք ուղղված են վերև և պրոյեկտում են խաչ։ Լույսի հզոր սյունը տեսանելի է մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։

Փարոսի պատերին կան մարմարե սալիկներ՝ մեծ ճանապարհորդների խոսքերով, ինչպես նաև մեջբերումներ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդից, որը բացել է Փարոսը 1992 թվականին՝ Ամերիկայի հայտնագործման 500-ամյակին։ Փարոսի տարածքում կա նաև պապամոբիլ, իսկ սրահներից մեկում պահվում է պապական կազուլան։ Փարոսի ներսում կա մարմարե դամբարան՝ ըստ հավատալիքի Քրիստափոր Կոլումբոսի աճյունով[2], որը հսկում է գեղեցիկ սպիտակ համազգեստով պահակախումբը։

Շենքում տեղակայված է նաև այն երկրների փոքր թանգարանը, որոնք ֆինանսական մասնակցություն են ունեցել փարոսի կառուցմանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jacobs, Karrie (2010-04), «World's Strangest Buildings», Travel + Leisure, Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին
  2. Колумб, Христофор#Судьба останков