Կոլիմատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլիմատոր (լատիներեն collineo), զուգահեռ ճառագայթների փունջ ստանալու օպտիկական սարք։ Կազմված է ներսից սևացրած խողովակի մեջ գտնվող օբյեկտիվից կամ գոգավոր հայելուց, որի կիզակետային հարթությունում տեղավորվում է լուսատու առարկան (օրինակ, դիաֆրագմայի ճեղքը)։ Վերջինիս ձևի ու չափերի ընտրությունը կախված է կոլիմատորի օգտագործման նպատակից։ Կոլիմատորը կիրառվում է աստղագիտության մեջ, սպեկտրային սարքերում և օպտիկամեխանիկական չափիչ-ստուգիչ գործիքներում։ Կոլիմատորը ավտոկոլիմացիոն սարքերի բաղկացուցիչ մասն է. այդ սարքերում օբյեկտիվից դուրս եկած ճառագայթներն անցնում են օպտիկական համակարգը հակառակ ուղղությամբ և տալիս առարկայի պատկերը առարկայի հարթությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png