Կոլեկտիվ պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլեկտիվ պայմանագիր, համաձայնագիր, որը կնքվել է ընկերությունների և աշխատակազմի միջև։

Կապիտալիստական երկրներում համաձայնագիր, կնքված ձեռնարկատերերի և աշխատավորների միջև, աշխատանքի պայմանների, աշխատավարձի, ձեռնարկություններում բանվորական կազմակերպությունների իրավունքների մասին։ Առաջին կոլեկտիվ պայմանագիրերը երևան են եկել Մեծ Բրիտանիայում՝ XIX դար կեսին։ Կապիտալիստական երկրներում ձեռնարկատերերը կոլեկտիվ պայմանագիրի մեջ մտցնում են աշխատավորների իրավունքները սահմանափակող դրույթներ, պայքարում են կոլեկտիվ պայմանագրի կնքման դեմ։ Շնորհիվ առաջադիմական արհմիությունների պայքարի, զգալիորեն բարեփոխվել են աշխատավորների իրավունքները կոլեկտիվ պայմանագրերի ծավալն ընդարձակելու հարցում։ Ձեռնարկատերերը, իրենց հերթին, դասակարգային պայքարը կանխելու նպատակով, ձգտում են սահմանափակել կոլեկտիվ պայմանագրերով կարգա վորվող հարցերի շրջանակը։

ԽՍՀՄ-ում[խմբագրել]

ԽՍՀՄ-ում համաձայնագիր՝ կնքված ձեռնարկության (հանձին ադմինիստրացիայի) և բանվոր-ծառայողների կոլեկտիվի (հանձին արհմիության ֆաբրիկա-գործարանային տեղական կոմիտե) միջև, սահմանում է կողմերի պարտավորությունները արտադրական պլանները կատարելու, արտադրության և աշխատանքի կազմակերպումը կատարելագործելու, նոր տեխնիկա արմատավորելու, աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, բանվորների և ծառայողների բնակարանային պայմաններն ու կուլտուր-կենցաղային սպասարկումը բարելավելու համար։ Կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է ամեն տարի, փետրվարից ոչ ուշ, արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտի և այլ բնագավառների ձեռնարկություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png