Կյոլ Դաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյոլ Դաղ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Բուրսիայի վիլայեթի Բելեճիկի գավառում, համանուն քաղաքից 24 Կմ արևելք։ Գյուղն իր անունն ստացել է մերձակա լճի անունից։ XX դ. սկգբին ուներ 450 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, շերամաբուծությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ եկեղեցի և ազգային վարժարան՝ 210 աշակերտով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 490