Կիմ Սու Ռո։ Երկաթե արքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Սու Ռո։ Երկաթե արքան
Երկիր Հարավային Կորեա
Ժանրպատմական ֆիլմ
Լեզուկորեերեն
ՆախորդԱստված անունով տղամարդը
ՀաջորդFlames of Desire?
Պաշտոնական կայքէջ

Կիմ Սու Ռո։ Երկաթե արքան (հանգըլ: 김수로; կոր․ նոր ռոմ․: Kim Su-ro), 2010 թվականի հարավկորեական հեռուստասերիալ՝ Գայա թագավորության արքա Սու-րոյի մասին, գլխավոր դերերում՝ Ջի Սունգ, Բայ Ջոնգ Օկ, Յու Օ Սոնգ, Սո Ջի Հե, Գո Ջու Վոն և Լի Փիլ Մո[1]։ Ցուցադրվել է MBC հեռուստաալիքով՝ 2010 թվականի մայիսի 29-ից սեպտեմբերի 18-ը, շաբաթ և կիրակի օրերին, ժամը՝ 21:45: Բաղկացած է 32 մասից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

20 միլիարդ ֆունտ ստերլինգ կազմող պատմական դրաման պատմում է Կիմ Սու-րոյի կյանքի մասին, որը միավորելով 12 փոքր երկրներ՝ դարձավ Գեումգվան Գայայի լեգենդար հիմնադիրն ու ղեկավարը։ Սա քաղաք-պետություն էր Գայայի համադաշնության կազմում, որը 5-րդ դարում՝ Երեք թագավորությունների դարաշրջանում, տիրում էր ծովային առևտրին ու մետաղագործությանը։ Կիմ Սու-րոյի կրակոտ խառնվածքը, խարիզման և ինտելեկտը նրա հիմնական պաշտպանն էին գահի համար մղվող երկարատև քաղաքական պայքարում, որտեղ նա մրցակցում էր իր խորթ եղբոր և ողջ կյանքի հակառակորդ՝ Իջինաշիի ( Թեգայա նահանգի առաջին արքան), նախկին ընկերոջ՝ Սեոկ Թալ-հեի և Շինգվի Գանի վտանգավոր ամբիցիաների հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում՝[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջի Սունգ, Կիմ Սու-րոյի դերում[2][3] / Սու-րոն Գեումգվան Գայայից
  • Փարկ Գուն-թայ՝ փոքրիկ Սու-րոյի դերում
  • Բայ Ջոնգ-օկ՝ Ջեոնգ Քյեոն-բիի (թագուհու) դերում
  • Յու Օհ-սեոնգը՝ Շինգվի Գանի / Թայ Գանի դերում
  • Սո Ջի Հե՝ Հեո Հվանգ-օկ-ի դերում[4]
  • Գո Ջու-վոն՝ Իջինաշիի դերում[5]
    • Վոն Դեոկ-Հյուն՝ փոքրիկ Իջինաշիի դերում
  • Քանգ Բյուլ՝ Ահ-հյոյի դերում
  • Լի Փիլ Մո՝ Սեոկ Թալ-հեի դերում
    • Շին Դոնգ Կի՝ փոքրիկ Թալ-հեի դերում

Երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Ջոնգ-վոն՝ Ջո Բանգի դերում
  • Ջանգ Դոնդ-ջիկ՝ Դեուկ-սեոնի/ Յու-չունի դերում
  • Կիմ Հյունգ-իլ՝ Կիմ Յունգի դերում
  • Լի Վոն Ջոնգ՝ Յեում Սա-չիի դերում
  • Լի Հյո-ջունգ՝ Յիբիգայի դերում
  • Վանգ Բիթ-նա՝ Ահ-րոյի դերում
  • Լի Դեոկ-հի՝ բժիշկ Ահ-ջինի դերում
  • Յուն Ջու-սանգ՝ Մուլ-սոյի դերում
  • Չոյ Սու-րին՝ Ջո Բանգի կնոջ դերում
  • Ջունգ Ջայ-գոն՝ Սա-բոկի դերում
  • Կիմ Կի-հյուն՝ Հեո Ջանգ-սանգի դերում
  • Կիմ Հայ-եուն՝ Նա Չալ-նյեոյի դերում
  • Բակ Սո-մի՝ Հայ-րայի դերում
  • Կիմ Հյունգ-բեոմ՝ Չու-քյունգի դերում
  • Սեո Իլ-հյուն՝ Յոնգ-բիի դերում
  • Չայե Բին՝ Յեոուի դերում
  • Չոյ Հվա-ջունգ՝ Նոկ Սա-դենի դերում
  • Ջու Հո՝ Սեոկ-չիլի դերում
  • Չոյ Ահ-ջին՝ Բեո Դեուլի դերում
  • Քանգ Շին-իլ՝ Սեոն-դոյի դերում[6]
  • Ջուն Ջի-գի՝ Յա-չուլի դերում
  • Հան Մին-չայ՝ Սո Հվայի դերում

Դատական հայց[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ նրան 2010 թվականի հունիսին հեռացրեցին, գրող Կիմ Մի-սուկը դատի տվեց ֆիլմ արտադրող ընկերությանը, որի վնասը կազմեց 576 միլիոն ֆունտ ստերլինգ (կամ 478 600 ԱՄՆ դոլլար )[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim, Lynn (2010 թ․ մարտի 5). «Ji Sung to star in new TV series Kim Su-ro». 10Asia. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  2. Wee, Geun-woo (2010 թ․ հուլիսի 27). «INTERVIEW: Actor Ji Sung - Part 1». 10Asia. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  3. Wee, Geun-woo (2010 թ․ հուլիսի 27). «INTERVIEW: Actor Ji Sung - Part 2». 10Asia. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Lovers Su-ro and Hwang Ok!». MBC Global Media. 2010 թ․ հուլիսի 23. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  5. Yun, Tae-hui (2010 թ․ ապրիլի 19). «Actor Ko Joo-won cast in upcoming series Kim Su-ro». 10Asia. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  6. «In Kim Su-ro, The Iron King, who will be the next kingmaker following in the steps of Yibiga, Jo Bang, and Deuk-seon?». MBC Global Media. 2010 թ․ հուլիսի 23. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Scriptwriter Sues Production Company Over TV Drama». The Dong-a Ilbo. 2010 թ․ հուլիսի 13. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]