Կեցցե՛ս, Անիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեցցե՛ս, Անիտա
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորՎլադիմիր Կոչետով և Q12133309?
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն67 րոպե

«Կեցցե՛ս, Անիտա» (ռուս.՝ «Ты молодец, Анита!»), 1956 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Կոչետովն Ալեքսանդր Բատրովի համանուն պատմվածքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրական ծովի նավահանգիստներից մեկում պատրաստվում է մեկնումի զինվորներով շոգենավը։ Կռունկավար Ֆեռնանան կազմակերպում է գործադուլ և նավապետին համոզում է նավը դուրս չբերել նավահանգստից։ Գիշերը շոգենավի վրա հրդեհ է բռնկվում։ Ֆեռնանային մեղադրելով դիվերսիայի մեջ՝ Նրան ձերբակալում և բանտարկում են։ 12-ամյա Անիտան՝ Ֆեռնանայի կրտսեր քույրը, որոշում է շարունակել նրա գործը. տների պատերին, նավերի վրա հայտնվում են գաղտնի նկարված Խաղաղության աղավնիներ։

Ֆիլմում գործողությունների վայրը նշված չէ, բայց ֆիլմի համար հիմք դարձած պատմվածքում ներկայացված է 1950-ական թվականների սկզբի ֆրանկիստական Իսպանիան, գործողությունները տեղի են ունենում Վալենսիայում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենա Դոբրոխոտովա – Անիտա
  • Ալլա Բրովչենկո – Ֆեռնանա, կռունկավար, Անիտայի քույրը
  • Լեոնիդ Չինիջանց – Բակո Տերաչինի, նավապետ
  • Եվգենիա Կեմարսկայա – Նինա Ռոսիտա, ընդհատակային
  • Մ. Կլիմով – հորեղբայր Մանուել
  • Տոլյա Պոլիշչուկ – Խոսե, Անիտայի ընկերը
  • Լյոնյա Լյուբիվի – Պեդրո, Անիտայի ընկերը
  • Սաշա Պոնոմարերենկո – Ֆիլիպ, խանութպան Պյաչայի որդին
  • Սերգեյ Տրոիցկի – Պյաչա, խանութպան, Ֆիլիպի հայրը
  • Վիկտոր Կոլպակով – Անտոնիո Ումբերտո, նավահանգստային ոստիկանության պետ
  • Ալեքսանդր Գեդինսկի – Էմիլիո Ռևերա, ղեկապետ
  • Միխայիլ Դաշևսկի – Մադերա
  • Արտյոմ Կարապետյաննավաստի, ընդհատակային
  • Յուրի Կիրեև – նավաստի, ընդհատակային
  • Ալեքսանդր Կամենկո-Ալեքսանդրովսկի – կուզիկ

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն ի։րականացվել են Օդեսայում[1]

Ֆիլմի սցենարը գրվել է գրող Ալեքսանդր Բատրովի մի քանի պատմվածքների հիման վրա, ֆիլմի համար հիմք է դարձել «Կեցցե՛ս, Անիտա՛» պատմվածքը, որը ներառվել է գրողի պատմվածքների բազմաթիվ ժողովածուներում[2][3][4], իսկ 1956 թվականին թողարկվել է դիաֆիլմ՝ Տաիսիա Աֆոնինայի նկարներով[5]։

Ֆիլմում հնչող երգերի տեքստի հեղինակը բանաստեղծ Միխայիլ Սվետլովն է։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգետ Սերգեյ Յուտկևիչը «Искусство кино» ամսագրում նշել է, որ ռեժիսորին չի հաջողվել հասնել հերոսների կերպարի բնականությանը, նրանք մնացել են սյուժետային գործառույթներ իրականացնող կետային ֆիգուրներ, ինչի պատճառը քննադատը տեսել է սցենարի պայմանական տեքստում՝ թույլ վերամշակված պատմվածքում, ու թեև պատմվածքը վատը չէ, բայց դժվար է էկրանին վերարտադրվել։ Դերասանների աշխատանքներից քննադատն առանձնացրել է միայն դերասան Լ. Չինիջանցի հետաքրքիր խաղը։ Բայց թերությունների հետ միասին ֆիլմն ընդհանուր առմամբ դրական է բնութագրվել, բարձր գնահատական է տրվել օպերատորի աշխատանքին[6]։

Սակայն ինձ թվում է, որ այնուամենայնիվ հետաքրքիր ու ինքնատիպ ֆիլմ է ստացվել, որն, անկասկած,կանգնած է պատկերային մշակույթի բարձր մակարդակի վրա։ Որոշակիորեն պայմանական միջավայրի վերարտադրությամբ ռեժիսորները բացառապես շնորհալի օպերատոր Յու. Ռոմանովսկու օգնությամբ գերազանց են գլուխ հանել։ Ֆիլմի արտահայտչական մասը գտնվում է մեր օրերի համար հազվագյուտ բարձրության վրա, իսկ ինտերիերն ու նատուրալ տեսարանները արված են բարձր ոճով։ Նավահանգստային կառամատույցների, խարխլված պատերով նեղ փողոցների, քարե բակերի ռոմանտիկան փոխանցված է բանաստեղծական ու ճշմարտացիորեն։ Օպերատոր Ռոմանովսկին սկսնակ նկարչի համար զարմանալի հասունությամբ է տիրապետում լուսաստվերի գաղտնիքին և ինչ-որ բան հիշեցնելով վաղ Ա. Մոսկվինին, ստեղծում է մի շարք արտահայտիչ և համարձակորեն կազմված կադրեր։ Դրանում նրան անվիճելի օգնություն է ցուցաբերել ռեժիսորներից մեկը՝ Ե. Նեկրասովը, որը կրթությամբ նկարիչ է և հիանալի զգում է կադրի պլաստիկ բնույթը։

Սերգեյ Յուտկևիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Одесса: очерк истории города-героя / С. М Ковбасюк. — Одесское областное Издательство, 1957—318 с. — стр. 317
  2. Александр Батров — Наш друг Хосе: Рассказы / Рис. В. Богаткина. — Москв; Ленинград: Детгиз, 1951. — 64 с.
  3. Александр Батров — Настоящие друзья: Рассказы / Рис. Д. Егорова. — Одесса: Обл. изд., 1955. — 148 с.
  4. Александр Батров — Серебряная олива: Рассказы / Рис. В. Богаткина. — М/: Детгиз, 1958. — 192 с.
  5. Ты молодец, Анита! (диафильм) // Национальная электронная детская библиотека (НЭДБ)
  6. С. Юткевич — Студия молодых // Искусство кино, № 1, 1957. — стр. 88-94. — стр. 92

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кардаш С. — Где ты, Анита? (Худож. фильм «Ты молодец, Анита!») // Московский комсомолец, 17 февраля 1957
  • С. Юткевич — Студия молодых // Искусство кино, № 1, 1957. — стр. 88-94. — стр. 92