Կերակուր քահանայից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերակուր քահանայից
Տեսակգիրք
Հրատարակման տարեթիվ1760

«Կերակուր քահանայից», կարդինալ Հովհաննես Պոնայի դավանաբանական երկը։

Առաջին անգամ տպագրվել է 1760 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում։ Տպակից է «Արհեստ փրկութեան» գրքին։

Տիտղոսաթերթին գրված է՝ «Կերակուր քահանայից, կամ Նախապատրաստութիւն առ սրբազան սեղան բեմին...» (161 էջ, 8°, 8,5 x 5,5 սմ)։ Անվանաթերթին և առաջաբանում թարգմանչի անունը չկա. ըստ Մխիթարյանների՝ Աստվածատուր Ջուղայեցին է։ Տպագրվել է նաև 1858 թվականին (Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։