Կենդանի խաղալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանի խաղալիք
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Կայուկով
ՍցենարիստՄիխայիլ Լիպսկերով և Վլադիմիր Պեկար
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա
ԵրաժշտությունԻգոր Եֆրեմով
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1982

«Կենդանի խաղալիք» (ռուս.՝ «Живая игрушка»), 1982 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ երեխաների համար, որը նրանց սովորեցնում է զգույշ վարվել կենդանիների հետ, քանի որ նրանք շնչավոր են։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ աղջիկը բանջարանոցում մի փոքրիկ նապաստակ է գտնում, որը փախել էր մայր նապաստակից։ Աղջիկը նրան ընդունում է որպես կենդանի տիկնիկ։ Անվանում է «Կատյայի աղջիկ», բարուրում, ականջներին ժապավեն կապում, կերակրում շիլայով ու կոնֆետով։ Նապաստակը կոնֆետը չի ուտում ու անընդհատ փորձում է ազատվել բարուրից ու փախչել։ Աղջիկը որոշում է, որ նա հիվանդացել է ու գնում է դեղ բերելու։ Բայց այդ պահին մայր նապաստակը, իմանալով՝ որտեղ է իր ձագուկը, օգտվում է պահից ու իր մյուս ձագուկների հետ նրան վերադարձնում դաշտ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակներ Միխայիլ Լիպսկերով, Վլադիմիր Պեկար
Ռեժիսոր Լեոնիդ Կայուկով
Բեմադրող նկարիչներ Մարիա Ռուդաչենկո, Զոյա Մոնետով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Անտոնինա Ալյոշինա, Գալինա Զեբրովա, Ելենա Մալաշենկովա,
Վլադիմիր Կրումին, Վլադիմիր Շևչենկո, Անդրեյ Իգնատենկո,
Յուրի Մեշերյակով
Նկարիչներ Ելենա Գոլոլոբովա, Սվետլանա Սկրեբնևա, Վերա Խարիտոնովա
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Կոմպոզիտոր Իգոր Եֆրեմով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Տնօրեն Նիկոլայ Եվլյուխին
Խմբագիր Տատյանա Պապորովա
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Ռեժիսորի օգնական Օ. Իսակովա
Երգի բառերի հեղինակ Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա − Աղջիկ

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD տարբերակով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի՝ «Տատիկի հեքիաթները։ Թողարկում 2», «Հեքիաթներ երեխաների համար։ Թողարկում 3» հավաքածուներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Липскеров М. Ф. Живая игрушка. — АСТ, 2010. — 48 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-066038-4 (цветные иллюстрации Каюкова Л.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]