Կենդանիների շամպուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շունը լոգանքից հետո

Կենդանիների շամպուն, տնային կենդանիների վրա տարածված լվերի և մազակերների ոչնչացման համար նախատեսված շամպուն։ Մաքրում է կենդանիների մազածածկույթը աղտոտությունից, փոշուց և քրտնագեղձերի ու ճարպագեղձերի արտազատուկներից։ Կենդանիների շամպունը թունավոր է և հարկ է պահել սննդամթերքից հեռու, երեխաների և տնային կենդանիների համար անմատչելի տեղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։