Կար-չկար մի աղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կար-չկար մի աղջիկ
ռուս.՝ Жила-была девочка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1944
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Էյսիմոնտ
Սցենարի հեղինակՎլադիմիր Նեդոբրովո
ԴերակատարներՆինա Իվանովա, Նատալյա Զաշչիպինա, Ադա Վոյցիկ, Ալեքսանդր Լարիկով, Վերա Ալտայսկայա, Լիդիա Շտիկան և Նիկոլայ Կորն
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ
Տևողություն72 րոպե

«Կար-չկար մի աղջիկ» (ռուս.՝ «Жила-была девочка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ շրջափակված Լենինգրադի կյանքի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Էյսիմոնտը[1][2][3][4] : Մասնակիորեն ֆիլմը նկարահանվել է դեռևս շրջափակված Լենինգրադում։ 1940-ական թվականների երկրորդ կեսի խորհրդային մանկական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Զաշչիպինայի (5 տարեկան) և Նինա Իվանովայի (10 տարեկան, հայտնի է դարձել «Գարունը Զարեչնայա փողոցում» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո) առաջին աշխատանքն է կինոյում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1944 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Լենինգրադը վերջնական ազատագրումից մեկ տարի անց։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադում պաշարված երկու փոքրիկների՝ 7-ամյա Նաստենկայի և 5-ամյա Կատենկայի պատմությունն է, որոնք մեծահասակների հետ հավասար  անցել են պատերազմի բոլոր դժվարությունները։ Ֆիլմում անընդհատ խառնվում են մանկական խաղերի և դաժան իրականության տեսարանները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումների նախապատրաստումը սկսվել է 1943 թվականի հունվարին՝ շրջափակման օղակը ճեղքելուց անմիջապես հետո։ Վիկտոր Էյսիմոնը կյանքի համար մեծ ռիսկով որոշում է կայացրել նկարահանել իրական Լենինգրադի տեսարանների գոնե մի մասը, որպեսզի ցույց տա ավելի վավերագրական միջավայր։ Նկարահանումներն անցկացվել են բացառապես պատմական կենտրոնում այն ժամանակահատվածներում, երբ ավիահարվածներ չեն եղել։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կար-չկար մի աղջիկ» ֆիլմը մեծ հաջողությամբ ցուցադրվել է աշխարհի շատ երկրներում։ Վենետիկի 7-րդ կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Зима на Заречной улице
  2. «На улице Кухмистерова покажут кинокартину о двух девочках-блокадницах». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  3. «Кинокартину "Жила-была девочка" покажут в ЮВАО». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  4. Как отметить День Победы в Петербурге

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]