Կարտինի (հասարակական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարտինի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1879(1879-04-21)[1][2][3][…]
ԾննդավայրJepara, Կենտրոնական Ջավա, Ինդոնեզիա
Մահացել էսեպտեմբերի 17, 1904(1904-09-17)[1][2][4][…] (25 տարեկան)
Մահվան վայրRembang, Կենտրոնական Ջավա, Ինդոնեզիա
Քաղաքացիություն Հոլանդական Օստ Ինդիա[5]
ԱզգությունՃավացիներ
Կրոնիսլամ
ԵրկերLetters of a Javanese Princess?
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և տեքստիլ նկարչուհի
Ծնողներհայր՝ Raden Mas Adipati Ario Sosroningrat?[6], մայր՝ Mas Ayu Ngasirah?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներSoesalit Djojoadhiningrat?[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Kartini Վիքիպահեստում

Կարտինի (ինդոն.՝ Raden Adjeng Kartini, ապրիլի 21, 1879(1879-04-21)[1][2][3][…], Jepara, Կենտրոնական Ջավա, Ինդոնեզիա - սեպտեմբերի 17, 1904(1904-09-17)[1][2][4][…], Rembang, Կենտրոնական Ջավա, Ինդոնեզիա), ինդոնեզիացի հասարակական գործիչ և ակտիվիստ, կանանց կրթության գաղափարախոս, համարվում է Ինդոնեզիայի առաջին ֆեմինիստը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարտինին ծնվել է ճավայական ազնվական ընտանիքում, ստացել արևմտյան կրթություն։ Դեմ է արտահայտվել հին ֆեոդալական սովորույթներին, շեշտել է կանանց կրթության անհրաժեշտությունը, դեմ է արտահայտվել բազմակնությանն ու մանկամուսնություններին։ Կրթությունը համարել է ինդունեցիացիների զարգացման հիմնական գործոնը։ Ստեղծել է երկրի առաջին դպրոցը աղջիկների համար։ Նա ազգային-ազատագրական շարժման առաջատարն էր, որի մասնակիցները որոշակի ազդեցություն են կրել նրա գաղափարներից։ «Ճավանցիների շարժումը ծնվում է,-գրել է նա 1900 թվականին, նկատի ունենալով, ըստ էության, բոլոր ինդոնեզացիներին։ Ապագայում պայքարը ծավալվելու է ամբողջ ծավալով, և նրանք, ովքեր հայտնվելու են մարտիկների շարքերում, ստիպված են լինելու պայքարել ոչ միայն կոնկրետ հակառակորդի, այլ նաև իրենց իսկ ցեղակիցների փափկության դեմ։ Այդ պայքարի նպատակը ազգի շահերն են լինելու»[8]։

Կարտինիի նամակագրությունը եվրոպացի ընկերների հետ հրատարակվել է 1911 թվականին՝ «Խավարից դեպի լույս» վերնագրով և օգնել է տարածել նրա հայացքները։ Ժամանակակից Ինդոնեզիայում Կարտինին համարվում է ազգային շարժման խորհրդանիշներից մեկը։ Երկրում կան դպրոցներ, որ կոչվում են նրա անունով, և Կարտինին հետմահու ստացել է ազգային հերոսուհու կոչումը։ Մահացել է ծննդաբերության ժամանակ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինդոնեզիայի ազգային հերոս (1964)[9]

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարտինի» ֆիլմ (1981, ռեժիսոր` Շումանջայա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Raden Adjeng Kartini — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Հոլանդական Օստ Ինդիա — 1800.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Geni(բազմ․) — 2006.
  7. https://historia.id/surat-pendiri-bangsa/koleksi/surat-kartini
  8. Kartini // Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с.288
  9. Biografi RA Kartini

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1912, Raden Adj. Kartini, Door duisternis tot licht, with a foreword by J.H. Abendanon, The Hague
  • 1920, Raden Adjeng Kartini, Letters of a Javanese princess, translated by Agnes Louise Symmers with a foreword by Louis Couperus, New York: Alfred A. Knopf, ISBN 0-8191-4758-3 (1986 edition), ISBN 1-4179-5105-2 (2005 edition)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտինի (հասարակական գործիչ)» հոդվածին։