Կարո Կարախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարո Կարախանյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1940(1940-12-22) (83 տարեկան)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Կարո Ղուկասի Կարախանյան դեկտեմբերի 22, 1940(1940-12-22), հայ ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2005)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Կարախանյանը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 22-ին, Իրանի Սպահան նահանգի Սինյան գյուղում։

1964 թվականին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ 1964-1966 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1966-1988 թվականներին աշխատել է «Հայգյուղմեքենա» միավորումում, 1988-1999 թվականներին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ 1999 թվականից Կարո Կարախանյանը աշխատանքի է անցել Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայումում (այժմ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Կարո Կարախանյանի աշխատանքները վերաբերում են երկրագործական մեքենաների և տեխնոլոգիաների կատարելագործմանը։ Հեղինակ է 117 գիտական աշխատանքների, որոնցից հինգը գրքեր են, 30-ը՝ գյուտեր, երկուսը մեթոդական աշխատանքներ, իսկ մեկը՝ համամիութենական ճյուղային չափորոշիչ[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեռնային հողամշակ մնքենաներ, Ե., 2002-Մե- քենայական աշխատանքների կազմակերպումը ֆերսն- րային տնտեսությունում, ե.,, 2011
  • Машины для освоения горных склонов и борьбы с водной эрозией почвы, M, 1985 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։