Կարմրագեղցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրագեղցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Լոռու մարզ

Կարմրագեղցին եկեղեցի է Լոռու մարզում։ Կարմրագեղցին Ջիլիզայից ուղիղ գծով 1,8 կմ հարավ-արևելք՝ դեպի Չախալաբերդ ձգվող ձորակի ձախակողմի անտառածածկ արևմտահայաց լեռնալանջի փոքրիկ բարձրության վրա (ծովի մակարդակից 1305 մ), կիսավեր դրությամբ դեռևս պահպանվում է բուն անունը մոռացության մատնված միանավ թաղածածկ հորինվածքով մի եկեղեցի, որը մերձաբնակ գյուղացիներին հայտնի է Կարմրագեղցի անվամբ։

Անմշակ քարով և կրաշաղախով իրականացված շինությունը ներքուստ պատված է եղել սվաղի շերտով, իսկ թաղը՝ հենված մեկ զույգ որմնասյուներին։ Կիսաբոլորակ խորանի մեջ պահպանվել են զույգ խորհրդարանները, իսկ հյուսիսային որմում՝ մկրտության ավազանի համար նախատեսված խորշը։ Որմերն ունեն 90 սմ հաստություն։ Եկեղեցու չափերն են՝ 8,26×5,22 մետր։

Եկեղեցու ծածկը, արևմտյան որմն ամբողջությամբ և նրան հարող հյուսիսային և հատկապես հարավային որմերն արդեն քանդված են։

Եկեղեցուց հյուսիս՝ ձորի հանդիպակաց կողմում՝ խիտ անտառների և մացառների մեջ, պահպանվում է միայն մի քանի անմշակ սալատապաններ պարունակող գերեզմանոցը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, Ջիլիզայի պատմական հուշարձանները, էջ 15-16։