Կարմիր գլխարկ (ձուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«կարմիր գլխարկ»

«Կարմիր գլխարկ», արհեստական բուծված ակվարիումային դեկորացիոն ցեղերից մեկը (լատին․՝ Carassius gibelio forma auratus (Bloch, 1782): Տարբերվում են գլխի վրա յուրօրինակ հատվածի կառուցվածքով։

Առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր գլխարկի երկարությունը մոտ 23սմ է։ Ձկան արտաքին տեսքը շատ գրավիչ է և տպավորիչ։ Հենց գլխի գույնի պատճառով է, որ ստացել է իր անվանումը։

Գունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ, վարդագույն մետաղական փայլով։ Վառ կարմիր «գլխարկը» ծածկում է գլուխը։

Պահպանման պայմանները և բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրի կոշտությունը (gH) от 6 до 18°;
  • Ջրի թթվայնությունը (pH) 7,0;
  • Ջերմաստիճանը (t) 14-25 °C.

Կերակրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերերին անպահանջկոտ չեն նաև ամենակերերը։ Ուտում են ինչպես կենդանի կեր, այնպես էլ բուսական սնունդ, նաև չոր կեր։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռահասուն դառնում են ձուղպահատիկներց դուրս գալուց մեկ տարի հետո։ Նախապատրաստումը ձվադրմանը համանման նկարագրված է ծածանազգիների համար։ Մեկ էգին-երկու արու։ Բեղմնավորությունը 2-ից մինչև 10 հազար ձուղպահատիկ։ Թրթուրը 2օրից դուրս է գալիս։ 5-րդ օրը սկսում են լողանալ։ Նրանց կերակրում են շատ մանր որդերով։ Բնության մեջ կարմիր գլխարկներ չկան։ Փոքրիկները ծնվում են դեղին գլխարկներով։ Աճում են շատ դանդաղ։ Որպեսզի գլխարկը դառնա կարմիր նրա մեջ մտցնում են հատուկ ներկ, որի արդյունքում ստանում է այդ գույնը։ Կարելի է նաև գույնը ավելացնել հատուկ կերերի միջոցով, սակայն դրանից գլխարկի գույնը դառնում է ոչ թե կարմիր, այլ նարնջագույն։ Այդ ամենը կատարվում է Չինաստանում։

Բազմացման համար.

  • Ջրի կոշտության ցուցանիշը (GH) 8-15°;
  • Ջրի թթվայնությունը (pH) 7,0-8,0;
  • Ջերմաստիճանը (t) 22-28 °C.

Ակվարիումում և լճակային տնտեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնիկին պետք է պահել սառը ջրում մեծ տարածության մեջ ազատ լողանալու համար։ Ջերմոցներում գեղեցիկ է։ Ցեղի դիմացկոււնության շնորհիվ նրան կարելի է պահել փողոցում՝ դեկորացիոն արհեստական լճակներում։ Նախընտրում է իր նմանների խմբեր, վառ լույս և տարածքի առատություն։ Էֆեկտիվ ֆիլտրում և ջրի պարբերական մաքրում։ Ջրամբարի ձևավորման ժամանակ խորհուրդ է տրվեւմ օգտագործել բնահող, քարեր, ջրասույզ ծառաբուն, կենդանի կամ պլաստիկական բույսեր, այդ թվում նաև լողացողներ։ Ձևավորման ժամանակ անհրաժեշտ է խուսափել սուր ծայրերով առարկաներից, որոնց պատճառով լողալու ժամանակ կենդանիները կարող են վերք ստանալ, կպչելով դրանց պոկել լողաթևերը։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք պետք է պահպանվեն ծավալով մեծ ակվարիումում, քանի որ տեղաշարժման սահմանափակման դեպքում առաջանում են նյութափոխանակության հետ կապված խնդիրներ և շարժողական բնավորության բարդացում, որից էլ նրանք դառնում են իներտ։

Դիտեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Золотая рыбка
  • Вуалехвост
  • Оранда

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Золотницкий, Николай Фёдорович|Н. Ф. Золотницкий (1851—1920) «Аквариум любителя»
  • Fancy Goldfish: A Complete Guide to Care and Collecting" by Dr. Erik L. Johnson, D.V.M. and Richard E. Hess, Weatherhill, Shambala Publications, Inc., 2006. — ISBN 0-8348-0448-4
  • «An Interpet Guide to Fancy Goldfish» by Dr. Chris Andrews, Interpet Publishing, 2002. — ISBN 1-902389-64-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]