Կարմիր բանան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր բանան Գվատեմալայի շուկայում
Կարմիր բանանի երկայնական և խաչվող հատվածները

Կարմիր բանան բանանի տեսակներից մեկն է, որն ունի կարմրավուն-մանուշակագույն կեղև։ Որոշ դեպքերում ավելի փոքր են և հաստ, քան սովորական դեղին բանանը, իսկ որոշ դեպքերում՝ շատ ավելի մեծ։ Հասած ժամանակ հում կարմիր բանանի պտուղը փափուկ է և բաց վարդագույն գույն ունի։ Այս պտուղն ավելի փափուկ ու քաղցր է, քան սովորական դեղին բանանը, որոշ տեսակներ ունենում են ազնվամորու թեթև բույր։ Մեծ քանակությամբ կարմիր բանան արտադրողների կողմից արտահանվում է Արևելյան Աֆրիկա, Ասիա, Հարավային Ամերիկա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դրանք հատկապես մեծ պահանջարկ ունեն Կենտրոնական Ամերիկայում, բայց վաճառվում են ամբողջ աշխարհում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն կարմիր բանանի մի փունջ

Կարմիր բանանը հասած ժամանակ ունենում է մուգ կարմիր կամ շագանակագույն կեղև։ Պտղի ուտելու լավագույն ժամանակն է, երբ այն անթափանց և մի փոքր փափուկ։ Այս տեսակը ներառում է ավելի շատ բետա կարոտին և վիտամին C, քան դեղին բանանը։ Այն պարունակում է նաև կալիում և երկաթ։ Որքան ավելի կարմիր է պտուղը, այնքան շատ է կարոտինը և բարձր է վիտամին C- ի մակարդակը[1] Ինչպես դեղին բանանները, կարմիր բանանները հասունանում են սենյակային ջերմաստիճանում մի քանի օրում և լավագույնս պահվում են սենյակային ջերմաստիճանում։

Համեմատած ամենատարածված բանանի՝ դեղին բանանի հետ, դրանք ավելի փոքր են, ունեն շատ ավելի հաստ կեղև, ավելի մեղմ համ ունեն, բայց նրանց պահպանման ժամկետն ավելի երկար է, քան դեղին բանաններինը։ Կարմիր բանանը դեղին բանանից 50 տոկոսով ավելի թանկ է, քանի որ այն շատ ավելի քիչ է մատակարարվում։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բանանն օգտագործվում է նույն կերպ, ինչպես դեղին բանանը՝ ուտելուց առաջ պտուղը կլպելով։ Դրանք հիմնական հում են ուտում, ամբողջական կամ կտրտած, ավելացվում են աղանդերին կամ աղցաններին, բայց երբեմն կարող են նաև թխվել, տապակվել կամ չորացվել։ Կարմիր բանանները նույնպես սովորաբար վաճառվում են չոր վիճակում, խանութներում։

Կարմիր բանանն ավելի շատ բետա կարոտին և վիտամին C ունի, քան դեղին բանանի տեսակները։ Բոլոր բանանները պարունակում են շաքարի երեք բնական աղբյուր՝ սախարոզ, լևուլոզ և գլյուկոզա։

Առաջին բանանը, որը շուկայում հայտնվել է Տորոնտոյում (1870-ականներին և 1880-ականներին), կարմիր բանանն էր[2]։ Կարմիր բանանը առկա է Միացյալ Նահանգների մասնագիտացված շուկաներում և ավելի մեծ սուպերմարկետներում։

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պանամայի հիվանդություն[3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Red Bananas Fruit Profile». Chiquita Bananas. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  2. John V McAree (1953) The Cabbagetown Store (Toronto: Ryerson Press) p. 19.
  3. Encanto Farms: Red Dacca
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր բանան» հոդվածին։