Կարծրամաշկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարծրամաշկություն
Դասակարգում և լրացուցիչ տվյալներ

Կարծրամաշկության կլինիկական դրսևորումներ
ՀՄԴ-10 M34
ՀՄԴ-9 710.1
OMIM 181750
Հիվանդությունների բազա 12845
MedlinePlus 000429
eMedicine derm/677 ped/2197
MeSH D012595

Կարծրամաշկություն, սկլերոդերմիա, կոչագենային հիվանդություն, արտահայտվում է մաշկի, հարակից հյուսվածքների, իսկ պրոցեսի սիստեմային բնույթի դեպքում նաև ներքին օրգանների կարծրացմամբ։ Կարծրամաշկությունը լինում է՝

  • սահմանափակ (օջախային),
  • տարածուն
  • սիստեմային։

Սահմանափակ կարծրամաշկություն[խմբագրել]

Thrombotic microangiopathy - very high mag.jpg

Սահմանափակ կարծրամաշկությունը կարող է լինել կուտակային, զոլավոր և մակերեսային։ Մաշկի վրա առաջանում են բծեր, որոնք հետագայում կարծրանում են և ենթարկվում ապաճման։

Տարածուն կարծրամաշկություն[խմբագրել]

Տարածուն կարծրամաշկությունը ընթանում է ծանր, ընդգրկում է դեմքը, իրանը, վերջույթները։ Իրար են հաջորդում այտուցը, կարծրացումը և ապաճումը։

Սիստեմային կարծրամաշկություն[խմբագրել]

Սիստեմային կարծրամաշկություն բնորոշվում է շարակցական հյուսվածքի և արյան փոքր անոթների տարածված կարծրախտային փոփոխություններով։

Հիվանդության զարգացում[խմբագրել]

Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար։ Առաջանում է թոքերի, սրտի, կերակրափողի և ստամոքս-աղիքային համակարգի այլ օրգանների ֆիբրոգ, խանգարվում է ախտահարված օրգանների գործունեությունը։

Բուժում[խմբագրել]

Նպաստող գործոնների (սառեցում, վնասվածքներ, դեղորայքային անընդունելիություն) վերացում, կորտիկոստերոիդներ, անոթալայնիչներ, ֆիզիոթերապիա։ Քրոնիկ ընթացքի դեպքում՝ առողջարանային բուժում։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]