Կարեն Ադամյան (քաղաքական գործիչ)
Կարեն Ադամյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Գիտական աստիճան | Կենսաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կարեն Մեսրոպի Ադամյան (ապրիլի 14, 1952, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարեն Ադամյանը ծնվել է 1952 թվականի ապրիլի 14-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1969 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1969-1974 թվականներին սովորել է Մոսկվայի Կ.Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում, ստացել գիտնական-ագրոնոմի մասնագիտություն։
1974-1975 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1975-1978 թվականներին եղել է ԼՂԻՄ-ի գյուղատնտեսության վարչության բույսերի պաշտպանության գծով գյուղատնտես։ 1978-1981 թվականներին սովորել է բույսերի պաշտպանության Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիանտուրայում։
1981-1994 թվականներին «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման գիտաշխատող, ապա՝ բաժնի վարիչ։ 1994 թվականի փետրվարից ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի փրկարար ծառայությունում։
1994 թվականի նոյեմբերին նշանակվել է «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն, իսկ 1997 թվականին՝ «Արցախսերմ» գիտաարտադրական ձեռնարկության տնօրեն։ 2001 թվականի հունվարի 1-ից` «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն է[2]։
2000 թվականի հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[3]։ Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի կոչում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երախտագիտություն» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 88-Ա հրամանագիր 09.10.2013 թվական)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ադամյան Կարեն Մեսրոպի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները». news.am. 2023 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-23 Wayback Machine