Կարդանային փոխանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավտոմոբիլի կարդանային փոխանցման սխեմա.
1.փոխանցումների տու3, 2.կարդան, 3.սահող շլիցային միացում, 4.կարդանային լիսեռ, 5.գլխավոր փոխանցում

Կարդանային փոխանցում ավտոմոբիլի (Ջ.Կարդանոյի անունով), պտույտը միմյանց նկատմամբ անկյան տակ տեղադրված տանող լիսեռից տարվողին փոխանցող հարմարանք։ Հաճախ աշխատանքի պրոցեսում լիսեռների միջև ավտոմոբիլի կարդանային անկյունն ու հեռավորությունը անընդմեջ փոխվում են։ Ավտոմոբիլներում կարդանային փոխանցումները (տես նկարում) կիրառվում են շարժիչն ու փոխանցումների տուփը (անկյունը մինչև 5°), փոխանցումների և բաշխիչ տուփերը (անկյունը մինչև 5°), փոխանցումների տուփը (բաշխիչ տուփ) և գլխավոր փոխանցումը (անկյունը մինչև 15°) միացնելու համար։ Կարդանային փոխանցման մեջ մտնում է կարդանային լիսեռը երկու (սակավ մեկ) կարդանով։ Եթե կարդանային լիսեռով միանում են մեխանիզմներ, որոնց միջև անկյունն ու հեռավորությունը փոխվում են (օրինակ, ավտոմոբիլի փոխանցումների տուփը և գլխավոր փոխանցումը), նախատեսվում է առանցքային կոմպենսացում՝ սահող շլիցային միացման տեսքով, որը թույլատրում է տրված սահմաններում փոփոխել լիսեռի երկարությունը։ Մեկ կարդանի օգտակար գործողության գործակիցը 0, 985-0, 99 է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png