Կատուն, որը կարողանում էր երգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատուն, որը կարողանում էր երգել
ռուս.՝ Кот, который умел петь
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՆաթան Լեռներ
ՍցենարիստԼյուդմիլա Պետրուշևսկայա
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1988

«Կատուն, որը կարողանում էր երգել», խորհրդային նկարված մուլտֆիլմ։ Ստեղծվել է 1988 թվականին ռեժիսոր Նատան Լերների կողմից` գրող Լյուդմիլա Պետրուշևսկայայի համանուն հեքիաթի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատուն երգեցողության միջոցով ջանասիրաբար փորձում է արժանանալ իր սիրած Կատվի ուշադրությանը, բայց վերջինս նրան ուշադրություն չի դարձնում, քանի որ չափազանց զբաղված է տարատեսակ հեռուստահաղորդումներ դիտելով։ Կատուն որոշում է հայտնվել հեռուստատեսությունում և իր երգով ներկայանալ, բայց նրան անընդհատ տարբեր պահանջներ են ներկայացնում. «պոչավորներին չենք ընդունում», «ձեր դեմքը զոլավոր է», իսկ վերջին դժգոհությունը` «մորթե թաթմանների» մասին, Կատվին հունից հանում է։ Նա բարկանում է և ճանկերը ցույց տալիս։ Դրանից հետո կտրականապես հրաժարվում են նրան ցուցադրել, ինչին Կատուն պատասխանում է սպառնալիքով։ Նա սպառնում է կործանել նրանց հեռուստատեսությունը։

Որոշ ժամանակ անց Կատուն սկսում է վազել այն տան տանիքի վրա, որտեղ ապրում էր իր սիրելի կատուն, բարձր ճիչերով կոտրում է ալեհավաքներն ու լարերը, ինչի պատճառով կատվի հեռուստացույցի պատկերը մերթ կողքի է շրջվում, մերթ վերև։ Ավելին, մյուս բնակիչների հեռուստացույցները կոտրվում են։ Այդ պատճառով բնակիչները որոշում են դուրս գալ զբոսանքի, այդ թվում՝ նաև նրա սիրելի Կատուն։ Տեսնելով նրան` Կատուն առաջին անգամ զրուցում է նրա հետ, և միասին զբոսնում են։ Զբոսանքի ընթացքում նա հնարավորություն է ունենում «երգել բոլոր այն երգերը, որոնք ուզում էր»։

Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Լենկով - կատու
  • Էդուարդ Նազարով - պատմող
  • Նատալյա Չենչիկ - հեռուստատեսության խիստ կին
  • Զոյա Պիլնովա (Իլյինա) - «Բարի գիշեր, երեխաներ» ծրագրի հաղորդավար

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպիսի ֆիլմերը, ինչպիսիք են Բուշ-Հարմսի «Պլյուխն ու Պլիխը» (1984), «ԿՈԱՊՊ» շարքից «Քնած թագավորությունը» (1985), «Կատուն, որը կարողանում էր երգել» (1988), «Հեքիաթը» (1991, ըստ Հարմսի), «Երջանիկ արքայազնը» (1992), իրավամբ, ընդգրկված են խորհրդային մուլտիպլիկացիայի ոսկե ֆիլմադարանում։ Այդ տարիներին ռեժիսոր Լերներին արդեն հրավիրում էին աշխատել «Սոյուզմուլտֆիլմ»-ում և «Էկրան»-ում, նրա համար սցենարներ էին գրում այնպիսի հայտնի հեղինակներ, ինչպես Ալեքսանդր Կուրլյանդսկին և Արկադի Հայթը, Էդուարդ Ուսպենսկին, Լյուդմիլա Պետրուշևսկայան, Մարինա Վիշնևեցկայան։
- Նատալյա Վենժեր «Մեր մուլտֆիլմերը»

DVD թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կատուն և ընկերները։ Մուլտֆիլմերի հավաքածու», դիստրիբյուտոր՝ «Крупный План»[1]
  • «Հեքիաթների աշխարհում։ Մուլտֆիլմերի հավաքածու», 7-րդ թողարկում, դիստրիբյուտոր՝ «Крупный План»[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]