Կատեգորիայի քննարկում:Ֆիզիկական գիտություններ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի Կարեյաց, առաջարկում եմ «Ֆիզիկական գիտություններ» կատեգորիան կազմակերպել ըստ անգլերեն վիքիպեդիայի օրինակի, ոչ թե ըստ ռուսերենի։ Անգլերենի կառուցվածքը ավելի ճիշտ եմ գտնում։ Քիմիան, ֆիզիկան և աստղագիտությունը այնտեղ ներառված են «Ֆիզիկական գիտություններ» կատեգորիայում որպես ենթակատեգորիաներ, իսկ ֆիզիկայի բոլոր ճյուղերը ընդգրկվել են «Ֆիզիկա» կատեգորիայի տակ։ Ռուսերեն վիքիում, անհասկանալի է թե ինչու, ֆիզիկայի բոլոր ճյուղերն ու ենթաբաժինները համարվում են առանձին ֆիզիկական գիտություններ։ Գուցե դա իր հիմնավորումն ունի, չգիտեմ, բայց իմ կարծիքով մեխանիկան կամ օպտիկան համարելով ֆիզիկական գիտություն՝ դրանով նեղացնում ենք «Ֆիզիկական գիտություն» հասկացության իմաստը, որն ավելի լայն դաշտում պետք է նայել։ Քննարկումը բացեցի Ձեր այս խմբագրման համար (առաջարկում եմ այն հետ շրջել), բայց կարծում եմ, որ հետագայում էլ հաճախ կանդրադառնանք սրան։ Գուցե Դուք կամ մի ուրիշ մասնակից փաստարկներ կբերի ռուսերենի կատեգորիաների ծառի օգտին, բայց ես առայժմ հաստատապես պաշտպանում եմ ֆիզիկայի բոլոր ճյուղերը «Ֆիզիկա» կատեգորիայում դնելու ընտրությունը, և ոչ թե ֆիզիկական գիտություններ կատեգորիայում։ --Albero (քննարկում) 08:41, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Ավելացնեմ, որ ռուսերեն վիքիում Физические науки հոդվածում նշված է, որ ֆիզիկական գիտություններ են համարվում ֆիզիկան, քիմիան, աստղագիտությունը, երկրաբանությունը և այլն, և այս հոդվածի առկայության դեպքում նրանց «Ֆիզիկական գիտություններ» կատեգորիայի ծառի կառուցվածքը առավել ևս հարցակական է դառնում։ --Albero (քննարկում) 08:56, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Հարգելի Ալբերո, ես չեմ նախնտրում օրարալեզու Վիքիներից որևե մեկը, նրանք բոլորը ինձ համար համարժեք են։ «Ֆիզիկական գիտություններ» հասկացողությունը չունի որևե պաշտոնական բացադրություն UDC/УДК գրականության դասակարգման համակարգում։ Ըստ Ձեր նշված ռուվիքիին նրանց մեջ մտնում են մեծ թվով միջդիսցիպլինար գիտություններ։ Այսպես դասավորված են համարյա բոլոր կատեգորիաներ այն Վիքիներում, որոնք ունեն «Ֆիզիկական գիտություններ» կատեգորիան։ Ըստ անգլովիքիի հոդվածի նրանք չորսն են, ըստ կատեգորիաին երեք։ Մյուս Վիքիներում նրանց քանակը տարբերվում է։ Երևի մեզ մոտ պետկ է լինի ըստ հայկական գիտաման, ուսամնական կամ դասակագման հաստատությունի կարգավորման։ Քանի որ ներկա չունենք ոտևե ստույս վստահելի աղբյուր, արաջարկում են մինջ այդ, վերացնել կատեգորիան և բաժանել կարեգորիաներ ըստ հիմնական գիտությունների։ - Kareyac (քննարկում) 12:49, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Հարգելի Կարեյաց, ռուսերեն վիքիի օրինակը բերեցի, որովհետև մինչ Ձեր այդ խմբագրումը Ռադիոֆիզիկան մտնում էր Ֆիզիկա կատեգորիայի մեջ՝ ի տարբերություն ռուսերեն վիքիպեդիայի, որտեղ այն առանձին ֆիզիկական գիտություն է ներկայացված։ Եթե բոլոր վիքիները համարժեք են, ինչո՞ւ եք այն առանձնացրել ֆիզիկա կատեգորիայից։ Եթե կարծում եք, որ հայերենի «Ֆիզիկական գիտություններ» կատեգորիան վերանայման է ենթակա, կամ գուցե արժի այն փոխարինել «Բնական գիտություններ» կատեգորիայով, կարող ենք դա քննարկել առանձին, բայց անկախ դրանից՝ ֆիզիկայի տարբեր ճյուղերը «ֆիզիկական գիտություններ» կատեգորիայում դնելը սխալ եմ համարում։ Իսկ թե ՀՀ-ում պաշտոնական ինչ դասակարգում կա՝ տեղյակ չեմ, ամեն դեպքում պաշտոնական դասակարգումը չի կարող ինձ համոզել, որ մեխանիկան, օպտիկան կամ ռադիոֆիզիկան պետք է ֆիզիկայի հետ նույն հորիոզոնականում դասակարգվեն. ո՛չ, դրանք պետք է մի աստիճան ներքև լինեն, այսինքն՝ Ֆիզիկա կատեգորիայի մեջ ընդգրկվեն։ --Albero (քննարկում) 13:23, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Մասնագետ չեմ, բայց կարդալով քննարկումը՝ ես էլ եմ համաձայն Ալբերոյի տարբերակի հետ։ Ֆիզիկայի տարբեր ճյուղերը պետք է մտնեն Ֆիզիկա կատեգորիայի մեջ։--Լիլիթ (քննարկում) 13:50, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Հարգելի Ալբերո, խնդրում են ներկայացրեք վստահելի աղբյուրներ։ Ժամանակաորապես մինչ նրանց գտնելը համաձայն եմ բոլոր Ձեր արաջարկությունների հետ։ - Kareyac (քննարկում) 15:13, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, հարգելի Kareyac։ Նշված խմբագրումը հետ եմ շրջում։ Վստահելի աղբյուրներ ինչի՞ համար բերեմ։ Ապացուցելու, որ մեխանիկան, օպտիկան և ռադիոֆիզիկան ֆիզիկայի բաժիննե՞ր են։ --Albero (քննարկում) 15:26, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Վստահելի աղբյուրներ Ձեր տեսակետ հաստատելու համար։ Դուք Վիքիպեդիայում եք։ ) - Kareyac (քննարկում) 15:32, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Ուրեմն նախ ես պիտի խնդրեմ, որ վստահելի աղբյուր բերեք, թե ինչի հիման վրա էիք փոփոխել խմբագրումը ։) իսկ եթե լուրջ, եթե Դուք վիքիպեդիայում պնդեք, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է, վստահելի աղբյուր բերելու իմ պահանջը հիմնավոր կլինի, բայց եթե պնդեք, որ հայերենը լեզու է, ես պիտի վստահելի աղբյո՞ւր պահանջեմ ։))--Albero (քննարկում) 16:00, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Վիքիպեդիայում աղբյուր ունենալը բացառություն չի, այլ Հինգ սյուներ-ից առաջինն է։ Ես բերեցի ինչ որ ունեի։ Դուք աղբյուրի տիղ բերեցիք կարջիք, որ սրանք ճիշտ են իսկ դրանք սխալ։ Հարգելով Ձեզ ես համաձայնեցի ժամանակավոր ընդունել Ձեր տեսակետը։ Դժբախտաբար ստիպված եմ նորից կրկնել, որ Ձեր "սիրած" անգլիվիքիում չկա ստույք կարձիք, որոնք են ֆիզիկական գիտություններ - հոդվածում չորսն են, կատեգորիայում երեք։ Կատեգորիա ունեցողներ հիմնականու համաձայն չեն այս տեսատետներին, մեծամասնությունը ներկայացնում է ավելի մեծ քանակ։ Որոշ Վիքիներ ընդանրապես չունեն ֆիզիկական գիտությունների կատեգորիան։ Էդքան մյուս Վիքիների վիճակի մասին։ Եվս պետկ է նշեմ, որ Վիքիպեդիան չի կարող հանդիսանալ աղբյուր, նրանք պետկ է բերվեն դրսից։ Բոլոր փաստերը պետկ է ամրապնդվեն վստահելի աղբյուրներով, մանավանդ եթե կան տարբեր տարածվաց տեսակետեր։ Տարբեր տեսակներ գոյություն ունենալու բացադրությունը կարող եք գտնել այտեղ վեցերորդ տողում։ Իսկ հայերենի մասին կարող եմ ասել, որ Արեւմտահայերէնը որոշ տեղ համարվում է արանձին լեզու, որոշ տեղեր ոչ։ - Kareyac (քննարկում) 17:16, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Չեմ վիճում, մենք պարտավոր ենք ենթարկվել վիքիպեդիայի կանոններին։ Բայց երբեմն կարծես առաջին հայացքից հասկանալի է, որ խոսքը ակնհայտ փաստի մասին է, ոչ թե կարծիքի։ Ահա ձեզ ռադիոֆիզիկա բառը տարբեր հանրագիտարաններում ու բառարաններում. ամենուր նշվում է, որ այն ֆիզիկայի բաժին կամ ճյուղ է։ Քննարկումը չնայած բացել եմ ֆիզիկական գիտություններ կատեգորիայում, բայց նշել եմ, որ խոսքը ֆիզիկայի մեջ մտնող ենթաճյուղերի մասին է։ Ինչպես գրել եմ վերևում, ֆիզիկական գիտություններ կատեգորիայի հարցը կարող ենք քննարկել, եթե կարծում եք, որ դրա կարիքը կա, բայց իմ ներկա պնդումը դրան չի վերաբերում, այլ ասում եմ, որ ֆիզիկայի տարբեր ենթաբաժինները (ինչպես մեխանիկան կամ ռադիոֆիզիկան) պետք է լինեն ֆիզիկայի ենթակատեգորիաներ։ Ռուսերեն վիքիում ֆիզիկայի բոլոր բաժինները ընդգրկված են Ֆիզիկական գիտություններ կատեգորիայում, որն իր հերթին ընդգրկված է Ֆիզիկա կատեգորիայում, այսինքն՝ պահպանված է ակնհայտ աստիճանակարգությունը։ Այլ հարց է, որ այդ դասակարգումը հիմնավոր չեմ համարում, բայց ինչպես նշել եմ, կոնկրետ այս քննարկման մեջ իմ խոսքն ուրիշ բանի մասին է։ Հայերեն վիքիում Ձեր կատարած խմբագրման հետևանքով ռադիոֆիզիկան հայտնվում է անհայտ և անհասկանալի կարգավիճակում։ Անկախ նրանից, թե մենք կունենանք ֆիզիկական գիտություններ կատեգորիա թե չէ, ֆիզիկայի տարբեր բաժինների վերևում պետք է ֆիզիկան լինի՝ իմ պնդումը սա է։--Albero (քննարկում) 19:04, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Իսկ ռուսերն վիքիպեդիայի հղում-օրինակը բերել էի՝ ցույց տալու համար, որ ռուսերեն վիքիում կա ներքին անհամաձայնություն, հոդվածում ֆիզիկական գիտություններ են համարվում ֆիզիկան, քիմիան, աստղագիտությունը և այլն, մինչդեռ կատեգորիաներում ֆիզիկական գիտություններ են համարվում ֆիզիկայի բաժինները։ Սա լուրջ թերացում է, կարծում եմ։ Ես չեմ պնդում, որ անպայման հետևենք այս կամ այն վիքիի օրինակին, բայց քանի որ դրանք արդեն կան և բավականին կազմակերպված են, արժի դիմել դրանց և համեմատելով՝ հետևություններ անել մեզ համար։ Այս պարագայում, իհարկե, անգլերեն վիքին կլինի իմ «սիրածը», որովհետև ավելի խնամքով ու հուսալի է կազմակերպված։ --Albero (քննարկում) 19:09, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Եթե ուշադիր նաեք, ամեն ինչ իրա տեղն է։ Ըստ ռուվիքիին ռադիոֆիզիկա արանձին գիտությունն է, ըսե անգլովիքիին ֆիզիկայի ճուղ։ Այս պատճառով նրանք տարբեր Վիքիներում ճիշտ մտնում են տարբեր կատեգորիաներ։ Ես էլ չեմ վիճում, ուղղակի նորից կրկնում եմ, որ տարբեր Վիքիներում շարժվում եմ տարբեր սկզբունքներով։ Իսկ մեզ մոտ դասավորեք ինչպես հարմար է Ձեզ, մինջև իմանանք ընդունված տարբերակը։ - Kareyac (քննարկում) 19:28, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն ։) Նրանց մոտ ամեն ինչ իր տեղում է, խոսքը մեր մասին էր։ Տարբեր վիքիներում ռադիոֆիզիկան տարբեր կատեգորիաներ է մտնում կատեգորիաների ծառի տարբեր կառուցվածքի պատճառով, ո՛չ թե այն պատճառով, որ ըստ ռուսերենի՝ անկախ գիտություն է, ըստ անգլերենի՝ ոչ։ Եթե դրածս հղումը բացեցիք, պիտի որ համոզվեք, որ ռադիոֆիզիկան ֆիզիկայի ճյուղ է՝ ըստ ռուսական հանրագիտարանների ու բառարանների։ Ռուսերեն վիքիում գրված է, որ «գիտություն, որը լայն իմաստով զբաղվում է տարբեր բնույթի տատանողական-ալիքային պրոցեսների ուսումնասիրմամբ, նեղ իմաստով՝ ռադիոմիջակայքի էլեկտրամագնիսական ալիքների ուսումնասիրմամբ»։ Այս ուսումնասիրությունները ամբողջովին ֆիզիկայի դաշտում են, թե՛ տատանողական, թե՛ ալիքային, թե՛ ավելի մասնավոր՝ էլեկտրամագնիսական և ռադիոալիքային պրոցեսները ուսումնասիրում է ֆիզիկան, հետևաբար՝ ռադիոֆիզիկան ֆիզիկայի բաժին է, չնայած այդ մի բառը չկա ռու.վիքիի հոդվածում ։) --Albero (քննարկում) 19:49, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Հղումը բացել ու տեսել եմ, խոսքս ոչ թե տաբեր ռուսական հանրագիտարանների ու բառարանների մասին է, այլ ռուվիքիի։ Ռուվիքիում դա արանձին գիտությունն է և տեղավորված է ճիշտ կատեգորիայում, իսկ անգլովիքիում գրված է ճուղ և էլի ճիշտ դրված է իր տեղում։ Տարբեր տեսակետներ են։ Երրորդ անգամ եմ կրկնում որ անգլովիքիում հակասող տվյալներ են. ըստ հոդվածի ֆիզիկական գիտություններ 4 իսկ ըստ կատեգորիաի 3 են։ Հիմա որ մեկն է ճիշտ։ 3-4 հոդված ֆիզիկական գիտություններ կատեգորիայում ոչ մի վիքի բացի անգլովիքիից չունի։ Նման բաժանումը բավական պայմանական է։ Գուցե բոլորը սխալվում են միայն անգլովիքին է ճիշտ։ Համոզել ինձ որ սրամք ճիշտ են իկ միուսները ոչ պետկ չի։ Ես ընդամենը տեսնում եմ տարբեր տեսակետներ և խնդրում եմ աղբյուր։ - Kareyac (քննարկում) 20:17, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Հարգելի Կարեյաց, այս քննարկումը բացելով՝ հենց ամենասկզբից գրեցի, որ ֆիզիկական գիտություններ կատեգորիան առաջարկում եմ քննարկել, չեմ պնդում, թե մեզ մոտ սխալ է կամ մի ուրիշ տեղ ճիշտ է։ Իմ պնդումը վերաբերում էր ֆիզիկայի առանձին ճյուղերը ֆիզիկա կատեգորային ստորադասելուն։ Կարծես թե սրա շուրջ համաձայնության եկանք։ Ռադիոֆիզիկային վերաբերող հղումը դրա համար էր՝ ապացույց, որ ռադիոֆիզիկան ֆիզիկայի բաժին է։ Այստեղ երկրորդ տեսակետ չի կարող լինել, որքան էլ ռու.վիքիում մոռանան հիշատակել ֆիզիկա բառը։
Հիմա, ֆիզիկական գիտություններ կատեգորիայի հարցի շուրջ։ Ես չեմ պնդում, որ միանշանակ հետևենք անգլերեն վիքիին, ոչ էլ համոզում եմ, որ ճիշտը դա է։ Ես ընդամենը առաջարկել եմ քննարկել դա, և նշել եմ, որ նախընտրելին ինձ համար անգլերենի օրինակն է։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե ինչու է անգլերենում չորս գիտություն նշված, իսկ կատեգորիաները երեքն են, նայեք չորրորդ գիտության հոդվածը՝ Երկրի մասին գիտություններ, եթե բացեք հոդվածը, կտեսնեք, որ այնտեղ տարբեր գիտությունների երկար ցանկեր են ընդգրկված, որոնցից ամեն մեկն ունի իր կատեգորիան, իսկ հոդվածը ընդամենը այդ ցանկերը համախմբելու համար է։ Այստեղ ես հակասություն չեմ տեսնում։ Պայմանական դասակարգում է թե ոչ, տրամաբանական է համենայն դեպս։
Եթե կարծում եք, որ այս կատեգորան ավելորդ է կամ փոփոխությունների ենթակա է, դա ուրիշ հարց է, կրկնում եմ։ Բայց ինչ փոփոխությունների էլ ենթարկենք այն, մի բան հաստատ է՝ «Ֆիզիկական գիտությունները» չի կարող «Ֆիզիկայի» ենթակատեգորիա լինել։ Ծայրահեղ դեպքում կարելի է նոր ենթակատեգորիա բացել Ֆիզիկայում՝ «Ֆիզիկայի բաժիններ կամ ճյուղեր» կամ դրա նման մի վերնագրով, և մեջը հավաքել ռու.վիքիին համապատասխանող Ֆիզիկական գիտություններ կատեգորիայի հոդվածները, բայց չի կարելի այդ բառակապակցության իմաստը նեղացնել այնպես, ինչպես ռու.վիքիում է, իմանալով, որ ավելի լայն իմաստ է վերագրվում դրան։ --Albero (քննարկում) 20:58, 14 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Հարգելի Ալբերո, փոփոխութուններ կատարեք, ինչպես գտնում եք նպատակահարմար։ - Kareyac (քննարկում) 17:24, 15 Ապրիլի 2015 (UTC)[reply]